Նորություններ

Հայտնի են «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ (ցանկը կցվում է). Երևան՝ 9, Կոտայք՝ 11, Լոռի՝ 7, Սյունիք՝ 6, Արարատ՝ 5, Արմավիր՝ 4, Արագածոտն՝ 3, Գեղարքունիք և Շիրակ՝ 2-ական, Վայոց ձոր և Տավուշ՝ 1-ական դպրոց: Մրցույթի մասնակից դպրոցների 51 կայքերից 41-ը…

Ամփոփվեց «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական մրցույթը

Նոյեմբերի 27, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ)  և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ հայտարարած «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ավարտվեց: Սահմանված ժամանակահատվածում ԿՏԱԿ-ը ստացավ Հայաստանի տարբեր մարզերի 21 դպրոցների աշակերտների ստեղծած՝ Թարգմանչաց տոնին նվիրված սեղանի օրացույցների 23 նմուշներ, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/397/date_created/desc: Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր աշխատանքները, որի…

Ավարտվեց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» երկրորդ hեռավար դասընթացը

Նոյեմբերի 22, 2017
Նորություններ
Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը  ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի…

ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 3, 2017
Նորություններ
Այսօր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության (ԴԿՄ) միջև ստորագրվել է կրթության բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև խորացնել համագործակցությունը և իրականացնել արդյունավետ փորձի փոխանակում:  Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և նախատեսում է…

ԿՏԱԿ-ը հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին

Հոկտեմբերի 20, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Հայաստանում՝ Իթվինինգպլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին։ Այն բոլոր դպրոցները, որոնք հետաքրքված են և ցանկանում են միանալ ծրագրին, կարող են օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան կայքի «Միացեք մեզ» բաժնից։ Միանալուց հետո կկազմակերպվեն հանդիպում սեմինարներ, որոնց ընթացքում ԱԳԳ անդամների և փորձառու ուսուցիչների…

Մեկնարկեց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» երկրորդ hեռավար դասընթացը

Հոկտեմբերի 19, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ)  հեռավար ուսուցման հարթակում հոկտեմբերի 18-ին մեկնարկեց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» հերթական դասընթացը՝ դպրոցների կայքերը սպասարկող մասնագետների համար: Դասընթացին մասնակցելու համար դիմել են ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ավելի քան 300 մասնագետներ, որոնցից ընտրվել են շուրջ 100 սկսնակ ներկայացուցիչներ, ովքեր ունեն մասնագիտական աջակցության կարիք:…

2017-2018 ուստարվա հաշվետվային ձևերի էլեկտրոնային տարբերակները

Հոկտեմբերի 18, 2017
Նորություններ
Ստեղծվել են «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» Ձև 1 – հանրակրթություն» 2017-2018 ուստարվա հաշվետվային ձևերի էլեկտրոնային տարբերակները: Տարբերակները նախատեսված են  Office 2007-ի, Office 2010-ի և Office 2013-ի համար (կցված են):  Office 2016-ի համար ծրագիրը չի աշխատում: Համապատասխան տարբերակը ներբեռնելուց, ապաարխիվացնելուց և լրացնելուց հետո, անհրաժեշտ է տպել…

Վերանորոգված ՇԻՀԿ-ը կանցնի իր բնականոն աշխատանքին

Սեպտեմբերի 1, 2017
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային համակարգչային կայանը (ՇԻՀԿ) անհրաժեշտ ընթացիկ վերանորոգումից հետո կշարունակի իր աշխատանքը Արցախի Հանրապետությունում:  Այն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի…

Ներկայացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքները

Հուլիսի 14, 2017
Նորություններ
Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԿՏԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ…

ԿՏԱԿ-ը ներկայացրել է հետազոտության արդյունքները

Հուլիսի 11, 2017
Նորություններ
Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ…