Ավարտվեց ԿԱՊԳԱՀ–ի շահագործման վերապատրաստումը

Փետրվարի 25, 2020
Նորություններ

2017թ․ ստեղծված «Կրթության առանռանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգը» (ԿԱՊԳԱՀ)՝ 2018–2019-ին հաշմանդամության գնահատման գործիքների և մեթոդաբանության բարելավման և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական տվյալների կառավարման նպատակով ընդլայվել և արդիականացվել է, որի արդյունքում հնարավոր կլինի համակարգել ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԲՍՓ գործակալության և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջև տվյալների փոխանակման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ հետագա աշխատանքները:

Ս․թ․ փետրվարի 13-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մեկնարկեց ԿԱՊԳԱՀ–ի շահագործման վերապատրաստումը՝ ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համապատասխան մասնագետների համար։ Վերապատրաստումը իրականացվեց 2 փուլով՝ փետրվար 13-ին և 24-ին։ 15 գնահատող-վերապատրաստողները ծանոթացան ԿԱՊԳԱՀ–ում տեղեկատվության մուտքագրման, արձանագրությունների, վինետի և ՄԱԾԱՊ–ի ձևավորման, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի աստիճանի հաշվարկման և ֆունկցիոնալ նկարագրի ստացման, ինչպես նաև, որպես հանրապետական կենտրոնի մասնագետներ ունենալով օգտոգործողի համապատասխան թույտվությունը (user permission), ձեռք բերեցին գիտելիքներ համակարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար (բառարանների ձևավորում և խմբագրում, նոր արժեքների ավելացում, առկա արժեքներ խմբագրում, օգտագործողների ավելացում և այլն )։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն իրականացնել համակարգի փորձարկում (պիլոտ)` Ապարանի և Կոտայքի մարզերի տարածքային կենտրոններում։