Փետրվարի 20-ից 22-ը տեղի ունեցավ A&WW-վիրտուալ դպրոցի կազմակերպած «Վիրտուալ Էքսպո» կրթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն էր նոր ձևաչափով հանդիպում կազմակերպել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել վիրտուալ ցուցասրահներում ներկայացնելու իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ ցուցահանդես այցելած հյուրերի համար։ Կենտրոնական վիրտուալ կոնֆերանս դահլիճում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին դրական փորձով և ձեռքբերումներով։
Ի թիվս այլ կրթական կազմակերպությունների «Վիրտուալ Էքսպո»-ին մասնակցում էր, ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Հատկացված տաղավարներում ներկայացվեցին ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից երեքը՝
Բացի այդ, փետրվարի 21-ին, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա․ Պողոսյանը կրության փորձագետ Ս․ Խաչատրյանի, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հ․ Նավասարդյանի և երկու գործող ուսուցիչների հետ մասնակցեց կրթության մեջ տեխնոլոգիաների օգտագործման առավելությունների ու վնասների վերաբերյալ կազմակերպված հետաքրքիր քննարկմանը։
Նման ձևաչափը արդիական էր, ժամանակին համահունչ և հետագայում ևս կարող է օգտագործվել նմանատիպ միջոցառումների անցկացման համար։
Կազմակերպիչների հավաստմամբ ցուցահանդեսն ուներ ընդգծված էկո-ուղղվածություն, արդյունավետ էր ոչ միայն ժամանակի և տարածության, այլև թղթի և այլ ռեսուրսների կրճատման առումով։
Վիրտուալ ֆորումի երկրորդ օրվա մասին տեսանյութ՝ https://www.facebook.com/AWWvirtualschool/videos/2383277171772732/։