Նորություններ

Ներդրվելու է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր

Օգոստոսի 23, 2021
Նորություններ
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է ՀՀ կրթության ոլորտի վարչական…

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

Օգոստոսի 19, 2021
Նորություններ
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր…

Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

Հուլիսի 16, 2021
Նորություններ
Հուլիսի 15-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության…

E-school Armenia նախագիծը ամփոփում է ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները

Հուլիսի 14, 2021
Նորություններ
#COVID19-ի ի հայտ գալը ստիպեց մարդկությանը փոփոխել իրենց առօրյան, աշխատանքը, աշխատելու մոտեցումները և այլն: Այս ամենից անմասն չմնացին Հայաստանի դպրոցներում սովորող աշակերտները և դասավանդող ուսուցիչները։ Որպեսզի չտուժեր դպրոցականների կրթությունը, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նոր համակարգ։ Եվ, որպես շտապ օգնություն, ստեղծվեց E-school Armenia նախագիծը, որի նպատակն էր երեխաների կրթության շարունակականության ապահովումը: Հուլիսի 15-ին,…

ԿՏԱԿ–ն ամփոփել է 2021 թ. երկրորդ եռամսյակի գործունեության արդյունքները

Հուլիսի 12, 2021
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի երկրորդ եռամսյակի գործունեությունը և ներկայացրել է «Տեղեկանք 2021 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքների մասին (երկրորդ եռամսյակ)»։ Կազմվել և մանրամասն ներկայացվել է նաև «Երիտասարդական պորտալի» (https://erit.am/am) երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքը՝ Երիտասարդական պորտալ․ 2021 թվականի երկրորդ եռամսյակի գործունեության հաշվետվություն:

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար

Մայիսի 21, 2021
Նորություններ
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի…

ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կարիքի հետազոտություն 2021 թ․

Մայիսի 6, 2021
Նորություններ
ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ հագեցվածությունը գնահատելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացրել է կարիքի գնահատման հետազոտություն ՀՀ պետական դպրոցների շրջանում: Հետազոտությունն իրականացվել է 2021 թվականին մարտ-ապրիլ ամիսներին։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում ՏՀՏ համալրվածությունն ու բացահայտել ՀՀ պետական դպրոցների ՏՀՏ կարիքները: Հետազոտությունն իր առջև ունեցել է հետևյալ խնդիրները՝ Ուսումնասիրել…

ԿՏԱԿ–ն ամփոփել է 2021 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները

Ապրիլի 12, 2021
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի առաջին եռամսյակի գործունեությունը և ներկայացրել է «Տեղեկանք 2021 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքների մասին (առաջին եռամսյակ)»։ Կազմվել և մանրամասն ներկայացվել է նաև «Երիտասարդական պորտալի» (https://erit.am/am) առաջին եռամսյակում կատարած աշխատանքը՝ Երիտասարդական պորտալ․ 2021 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվություն:

Erit.am-ը «е-school Armenia»-ի մասին

Փետրվարի 11, 2021
Նորություններ
Erit.am երիտասարդական պորտալն անդարադարձել է համավարակի պայմաններում կրթության կազմակերպման հեռավար ձևաչափին, 2020-2021 ուսումնական տարում Հայաստանի դպրոցների աշակերտների համար կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացին՝ ««Միացրեք համակարգիչն ու ստուգեք ինտերնետը․ դասը սկսվում է»․ Կրթության նոր ֆորմատ՝ «e-school Armenia»-ի հետ»։ Նյութին կցված է հետաքրքիր տեսանյութ, որում ծրագրի ղեկավարը և հեռավար դասընթացավարները…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը 2020 թվականին

Հունվարի 11, 2021
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը՝ «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում», 2020 թվականի ընթացքում, ըստ analytics.google.com-ի,  ունեցել են․ էջի դիտում`15,068,203 - ամսական միջինը՝ 1,255,684 - օրական միջինը՝ 41,170 այցելու` 673,388   - ամսական…