ՏՀՏ-ն կրթության մեջ. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) այս տարի տվյալները կներբեռնեն նախադպրոցական հաստատությունները

Օգոստոսի 27, 2021
Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է…

18 մենթոր դպրոցները, որոնք սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր

Օգոստոսի 24, 2021
«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում…

Ներդրվելու է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր

Օգոստոսի 23, 2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է ՀՀ կրթության ոլորտի վարչական…

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

Օգոստոսի 19, 2021
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր…

Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

Հուլիսի 16, 2021
Հուլիսի 15-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության…
Բոլոր նորությունները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հեռավար դասընթաց

Սեպ 22, 2021

Կրկին վերսկսում ենք դասավանդողների համար մեր հերթական չորս շաբաթյա հեռավար դասընթացը՝«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով, որը կմեկնարկի  սեպտեմբերի 30-ին։ 

Դասընթացի հիմնական նպատակը հիբրիդ մեթոդով…