Ապրիլի 7, 2022
Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն էին այցելել ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը:
Այցի նպատակն էր քննարկել երկու կառույցների միջև համագործացկության հեռանկարները և նախանշել կոնկրետ փոխգործակցության ոլորտները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կրթական…
Ապրիլի 4, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվայի կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ–ի և «Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է…
Մարտի 23, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը վերլուծական թվային գործիքներ է ստեղծել, որոնք նախատեսված են Կրթության տեսչական մարմնի աշխատանքները հեշտացնելու համար։
Գործիքները ներկայացնելու համար օրերս ԿՏԱԿ–ում հյուրընկալվել էին տեսչական մարմնի ներկայացուցիչները։
ԿՏԱԿ Կրթության և տեղեկատվավերլուծական բաժնի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում քննարկվեցին համատեղ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, ԿՏԱԿ–ի կողմից ներկայացվեցին տեսչության աշխատակիցների ամենօրյա…
Մարտի 21, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, եռօրյա վերապատրաստման դասընթաց էր կազմակերպել «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրում որպես մենթոր ընդգրկված 17 դպրոցների ներկայացուցիչների համար։ Վերապատրաստման դասընթացի նպատակը էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափանիշներն ու ընթացակարգերը ներկայացնելն էր, ինչպես նաև՝ մենթոր դպրոցների կարողությունների զարգացումը,…
Հունվարի 18, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։
ԿՏԱԿ–ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝…
Դեկտեմբերի 30, 2021
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, ծնողներ և աշակերտներ, «ԿՏԱԿ»-ի ողջ անձնակազմը, ի դեմս տնօրեն Արտակ Պողոսյանի, շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով ամենայն բարիք, առողջություն, հարատև համբերություն և հզոր կամք։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ամփոփում է 2021 թվականը, անդրադարձ կատարում անցնող տարում գրանցած հաջողություններին…
Նոյեմբերի 1, 2021
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29 տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը:
«ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարում ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենները, ինչպես նաև նախադպրոցական…
Հոկտեմբերի 19, 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու Կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։…
Օգոստոսի 27, 2021
Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է…
Օգոստոսի 24, 2021
«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում…