Նորություններ

Հունիսի 1. Մեր հարստությունը՝ լուսանկարներով

Հունիսի 1, 2018
Նորություններ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Հայաստանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։      Լուսանկարներում՝ ԿՏԱԿ-ի հարստությունը    

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Մայիսի 30, 2018
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (07.03.2018 - 04.05.2018), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին գրանցված 44 մասնագետներից…

«Վերջին դաս» միջոցառումը՝ մայիսի 25-ին

Մայիսի 24, 2018
Նորություններ
«Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 25-ին: 2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 31833 շրջանավարտներ, որից՝ 14928-ը աղջիկ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 9900 սովորողներ: 12-րդ դասարանի աշակերտների թվաքանակի շեղումը նախորդ տարիների օրինաչափությունից պայմանավորված է 2006-2007 ուստարում 12-ամյա կրթակարգի անցմամբ (կազմակերպվել…

Ավարտվեց միջազգային սեմինարը

Մայիսի 21, 2018
Նորություններ
2018թ. մայիսի 11-14-ին Իթվինինգ ծրագրի շրջանակներում Աղվերանում կազմակերպվել էր ուսուցիչների միջազգային հանդիպում-սեմինար, որին մասնակցում էին ուսուցիչներ և աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Ավստրիայից, Չեխիայի հանրապետությունից, Ֆինլանդիայից և Հայաստանից: Մանրամասն ներկայացվեց Իթվինիգ ծրագիրը, նրա հնարավորությունները, խորհրդատվություն տրվեց նոր գործընկեր գտնելու և համագործակցային ծրագրեր իրականացնելու մասին: Հատուկ թեմաներ ներկայացվեցին…

Անցկացվեց «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը

Մայիսի 18, 2018
Նորություններ
Մայիսի 17-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում անցկացվեց «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մրցույթի առաջին (դպրոցական) փուլն հաղթահարած շուրջ 440 աշակերտներ: Մրցույթի նպատակն է՝ խթանել ՏՀՏ հմտությունների կիրառումն աշակերտների շրջանում,  առաջացնել հետաքրքրություն «Ինֆորմատիկա» առարկայի, համակարգչային կիրառական ծրագրերի նկատմամբ, ստեղծել հնարավորություն  համագործակցության, նորարար գաղափարների և…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը ապրիլ ամսին

Մայիսի 3, 2018
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ապրիլ ամսին ունեցել են ավելի քան 830,126 էջի դիտում և շուրջ 48,878 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 8.78 րոպե: Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև…

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

Ապրիլի 25, 2018
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները 2018թ. ապրիլի 18-ից 21-ը ներառյալ (4 օր) աշխատանքային այցով գտնվում էին Արցախի Հանրապետությունում: Բերձոր, Ասկերան և Մարտունի քաղաքներեում տնօրենների հետ կայացած հանդիպումների ընթացքում կտարվեցին Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին ձև 1-հանրակրթություն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվություններում սխալների ուղղման, լրամշակման աշխատանքները: Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության կրթության,…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները հասանելի են «Պաշարների շտեմարանում»

Ապրիլի 10, 2018
Նորություններ
2017-2018 ուսումնական տարվա Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական տվյալներն ու ցուցանիշները տեղադրված են «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները» էջում: Վիճակագրական աղյուսակներն ու շարքերը կազմվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից լրացվող «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մարտ ամսին

Ապրիլի 3, 2018
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի մարտ ամսին ունեցել են ավելի քան 985,420 էջի դիտում և շուրջ 53,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 6,05 րոպե: Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև…

TIMSS 2011 տվյալների երկրորդային վերլուծություն

Մարտի 23, 2018
Նորություններ
Իսկ դուք քանի՞ գիրք ունեք ձեր ընտանեկան գրադարանում: Հաշվե՛ք, որովհետև դրանից կախված են մեր աշակերտների կրթական ձեռքբերումները: «Պաշարների շտեմարանի» «Հետազոտություններ, ուսումնասիրություններ» բաժնում տեղադրվել է «TIMSS 2011 տվյալների երկրորդային վերլուծություն» նոր հետազոտությունը: Հետազոտության նպատակն է` բացահայտել աշակերտների կրթական ձեռքբերումների կախվածությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ փոփոխականներից՝ առաջարկել արդյունքների բարելավման ուղիներ:   Հետազոտության…