Հուլիսի 16, 2021
Հուլիսի 15-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության…
Հուլիսի 14, 2021
#COVID19-ի ի հայտ գալը ստիպեց մարդկությանը փոփոխել իրենց առօրյան, աշխատանքը, աշխատելու մոտեցումները և այլն: Այս ամենից անմասն չմնացին Հայաստանի դպրոցներում սովորող աշակերտները և դասավանդող ուսուցիչները։
Որպեսզի չտուժեր դպրոցականների կրթությունը, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նոր համակարգ։ Եվ, որպես շտապ օգնություն, ստեղծվեց E-school Armenia նախագիծը, որի նպատակն էր երեխաների կրթության շարունակականության ապահովումը:
Հուլիսի 15-ին,…
Հուլիսի 12, 2021
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի երկրորդ եռամսյակի գործունեությունը և ներկայացրել է «Տեղեկանք 2021 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքների մասին (երկրորդ եռամսյակ)»։
Կազմվել և մանրամասն ներկայացվել է նաև «Երիտասարդական պորտալի» (https://erit.am/am) երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքը՝ Երիտասարդական պորտալ․ 2021 թվականի երկրորդ եռամսյակի գործունեության հաշվետվություն:
Մայիսի 21, 2021
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։
Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի…
Մայիսի 6, 2021
ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ հագեցվածությունը գնահատելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացրել է կարիքի գնահատման հետազոտություն ՀՀ պետական դպրոցների շրջանում:
Հետազոտությունն իրականացվել է 2021 թվականին մարտ-ապրիլ ամիսներին։
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում ՏՀՏ համալրվածությունն ու բացահայտել ՀՀ պետական դպրոցների ՏՀՏ կարիքները:
Հետազոտությունն իր առջև ունեցել է հետևյալ խնդիրները՝
Ուսումնասիրել…
Ապրիլի 12, 2021
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի առաջին եռամսյակի գործունեությունը և ներկայացրել է «Տեղեկանք 2021 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքների մասին (առաջին եռամսյակ)»։
Կազմվել և մանրամասն ներկայացվել է նաև «Երիտասարդական պորտալի» (https://erit.am/am) առաջին եռամսյակում կատարած աշխատանքը՝ Երիտասարդական պորտալ․ 2021 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվություն:
Փետրվարի 11, 2021
Erit.am երիտասարդական պորտալն անդարադարձել է համավարակի պայմաններում կրթության կազմակերպման հեռավար ձևաչափին, 2020-2021 ուսումնական տարում Հայաստանի դպրոցների աշակերտների համար կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացին՝ ««Միացրեք համակարգիչն ու ստուգեք ինտերնետը․ դասը սկսվում է»․ Կրթության նոր ֆորմատ՝ «e-school Armenia»-ի հետ»։
Նյութին կցված է հետաքրքիր տեսանյութ, որում ծրագրի ղեկավարը և հեռավար դասընթացավարները…
Հունվարի 11, 2021
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը՝ «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում», 2020 թվականի ընթացքում, ըստ analytics.google.com-ի, ունեցել են․
էջի դիտում`15,068,203
- ամսական միջինը՝ 1,255,684
- օրական միջինը՝ 41,170
այցելու` 673,388
- ամսական…
Նոյեմբերի 4, 2020
2020-2021 ուսումնական տարվա աշխատանքային պլանները և ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր փաստաթղթեր տեղադրվում են «Պաշարների շտեմարան» (https://lib.armedu.am/) կայքում բացված «Տարեկան աշխատանքային պլաններ 2020-2021» բաժնում։
«Պաշարների շտեմարան» կայքի նյութերն ազատ են և հասանելի բոլոր այցելուներին՝ դիտելու և բեռնելու համար։ Իսկ պաշար ավելացնել, գնահատել, մեկնաբանել կարող են միայն գրանցված օգտագործողները։…
Նոյեմբերի 3, 2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․
«Սիրելի՛ աշակերտներ,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթական հարթակ՝ e-school Armenia, որտեղ բոլոր դասարանների աշակերտների համար տեղադրվում են տեսադասեր՝ տարբեր առարկաներից:
Անցե՛ք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/user/armeduchannel/playlists, միացե՛ք e-school Armenia-ի յութուբյան ալիքին՝ սեղմելով Բաժանորդագրվել /SUBSCRIBE/ կոճակը, հետևե՛ք տեսադասերին…