Նորություններ

Մեկնարկել են «eTwinning-ը սկսնակների համար» վերապատրաստման դասընթացները

Մարտի 24, 2026
Նորություններ
Մարտի 19-20–ը Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «eTwinning-ը սկսնակների համար» երկօրյա վերապատրաստման դասընթացը, որի հիմնական նպատակը համաեվրոպական կրթական համայնքին միանալու ցանկություն ունեցող ուսուցիչներին անհրաժեշտ հմտություններ փոխանցելն էր։ eTwinning-ի փորձառու դեսպանները երկու օր շարունակ վերապատրաստել են 50 սկսնակ ուսուցիչների՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է գրանցվել eTwinning հարթակում, աշխատել այդտեղ,…

eTwinning նախաձեռնությունը վերսկսում է իր ակտիվ գործունեությունը

Մարտի 24, 2026
eTwinning նախաձեռնությունը վերսկսում է իր ակտիվ գործունեությունը Հայաստանում։ Սա հրաշալի հնարավորություն է դպրոցների և ուսուցիչների համար՝ միանալու համաեվրոպական կրթական համայնքին և օգտվելու դրա ընձեռած մի շարք հնարավորություններից։ Նշենք, որ Հայաստանը դեռ 2013 թ․–ին է միացել Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning համայնքին: Այս ընթացքում եվրոպական միասնական կրթական համայնքում…

ԿՏԱԿ հեռավար ուսուցման կազմակերպման բաժինը մրցանակի է արժանացել հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության ընթացքում

Մարտի 17, 2026
Նորություններ
Այսօր տեղի ունեցավ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը, որի կազմակերպիչը ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնն է։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ: Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը՝ Նիկոլ…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և KASA հիմնադրամի առաջին համագործակցությունը կայացավ eTwinning-ի շրջանակներում

Փետրվարի 12, 2026
Նորություններ
«Միջմշակութային հաղորդակցությունն այն «ոսկե բանալին» է, որը թույլ է տալիս աշակերտին լեզուն զգալ որպես կենդանի օրգանիզմ։ eTwinning-ը հենց այն հարթակն է, որտեղ տեսությունը վերածվում է կենդանի շփման, իսկ դասասենյակը դառնում է միջազգային հարթակ»։ Հենց այս ձևակերպմամբ սկսեց իր խոսքը KASA հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի խթանումը» ծրագրի համակարգող Գայանե Հայրապետյանը՝ ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների…

Արհեստական բանականության կիրառումը նախագծային ուսուցման գործընթացում

Փետրվարի 2, 2026
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է հեռավար  դասընթաց՝ «Արհեստական բանականության կիրառումը նախագծային ուսուցման գործընթացում» թեմայով։ Դասընթացը ներառում է․ գեներատիվ ԱԲ-ի և Agentic AI-ի ներուժի և գործիքակազմի ուսումնասիրություն և կիրառում ուսումնական նախագծերի իրականացման գործընթացում՝ գաղափարի գեներացումից մինչև վերջնարդյունքի ստեղծում։  Դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, մեկնարկը՝ փետրվարի 5-ից։ Գրանցման հայտի հղում՝ 

ԿՏԱԿ–ում ընդունեցին Էստոնիայի e-Estonia Briefing Centre-ի ներկայացուցիչ Պետրա Հոլմին

Հոկտեմբերի 31, 2025
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) հյուրընկալվեց Էստոնիայի «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրներում կրթության թվայնացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև՝ էլեկտրոնային կրթական հարթակների կիրառման փորձը։ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի կրթական տեխնոլոգիական միջավայրի ներկա վիճակը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշեց…

Մենթոր դպրոցների ծրագիրն ապահովել է շուրջ 10000 երեխայի կրթության շարունակականություն

Հոկտեմբերի 29, 2025
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն օրերս ամփոփեց «Գյուղական համայնքների դպրոցներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար կրթության միջոցով» ծրագրի նախորդ 4 տարիների արդյունքները և ներկայացրեց դրա զարգացման հեռանկարները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի ընթացքում ստացված արդյունքները, գնահատել դրա արդյունավետությունը և քննարկել հեռավար կրթության ներդրման հնարավորությունները գյուղական համայքներում՝ որպես ուսուցման նորարարական լուծում։ Կրթական…

ԿՏԱԿ-ի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովն Աղվերանում

Հոկտեմբերի 14, 2025
Նորություններ
Հոկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով խորհրդաժողովը: Ամենամյա խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ, կարևորելով թվայնացման դերը՝ աշխատանքները թափանցիկ և հաշվետվողական ձևով կազմակերպելու հարցում: Անդրեասյանի խոսքով՝ այդ գործընթացի շրջանակում…

Մենթոր դպրոցների ծրագիրը շարունակում է պահանջված լինել

Սեպտեմբերի 25, 2025
Նորություններ
2024-25 ուստարվա ընթացքում 141 գյուղական դպրոց դիմել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրի մասնակից դառնալու համար։ Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը գյուղական համայքներում ուսուցչի բացակայության պատճառով չդասավանդվող առարկաների հեռավար ուսուցման կազմակերպումն է՝ վերապատրաստված մենթոր ուսուցիչների միջոցով։ Այս տարի ծրագրին մասնակցելու…

Տավուշի 43 դպրոցներում 9–րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննության փոխարեն իրականացվել է 109 նախագիծ

Հուլիսի 17, 2025
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփում է հանրակրթական հաստատություններում 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով անցկացնելու պիլոտային ծրագրի 2-րդ տարին։ Ինչպես նախորդ տարի, 2024-25 ուստարում ևս հաստատված ընթացակարգով սահմանվել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 9-րդ դասարանի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով…