Կրթության տեղեկատվավերլուծական բաժինն իրականացնում է աշխատանքներ հետևյալ հիմնական ուղղություններով.
- Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) ստեղծում և վարում
- Հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարում, տվյալների հավաքում, մշակում, վերլուծություն, հրապարակում
- Հանրակրթական ուսումնական հաստատություններում ՏՀՏ կարիքի գնահատման և ՏՀՏ կիրառման հետազոտության իրականացում։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրություն, հետազոտություններ
- ԿԿՏՀ-ն ներառում է Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ՄԿԿՏՀ), Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ՆԿԿՏՀ), ինչպես նաև կրթության էլեկտրոնային կառավարման այլ գործիքներ։
- ԴԿՏՀ-ն շարունակաբար համալրվում է ընթացիկ ուսումնական տարվան համապատասխան տեղեկատվությամբ՝ ուսումնական հաստատությունների կողմից։ ՄԿԿՏՀ-ն իր մեջ ներառելով նախնական (արհեստագործական, միջին և բարձրագույն կրթության համակարգերը՝ փուլային ներդրման ընթացքում է։
- Բոլոր համակարգերը ծրագրային և բովանդակային առումով մշտապես թարմացվում են:
- Իրականացվում են մեծ ծավալի աշխատանքներ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքման, մշակման, վերլուծության և հրապարակման, ինչպես նաև, ՀՀ ԱՎԾ տարեկան ամփոփ հաշվետվության ներկայացման ուղղությամբ։
- ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների և տնօրենների շրջանում յուրաքանչյուր տարի իրականացվում են ՏՀՏ կարիքի գնահատում և ՏՀՏ կիրառման հետազոտություն, տվյալների հավաքագրում և ստուգում, բազաների մաքրում, որակի վերահսկում, վերլուծություն և հաշվետվության ներկայացում։
- Իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում ՏՀՏ համալրվածության ուսումնասիրություններ և ՏՀՏ կիրառման սոցիոլոգիական հետազոտություններ:
- 24/7 ռեժիմով արդիական տեղեկատվությամբ հասանելի է Տվյալների բազան (ամփոփ տվյալներ, տարբեր ֆիլտրերով ձևավորվող հաշվետվություններև այլն) ։
Կրթության ոլորտում տարբեր ծրագրեր իրականացնող պետական, տեղական և միջազգային հասարակական բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կազմվում և ներկայացվում են հանրակրթության ոլորտը բնութագրող տարբեր ուստարիների ամփոփ վիճակագրական տեղեկանքներ ու աղյուսակներ, դինամիկ շարքեր, համեմատություններ, առաջնային և երկրորդային վերլուծություններ և այլն։