Zoom Video Communications հեռավար հաղորդակցություն առաջարկող ծառայություն է, որի միջոցով հնարավոր է իրականացնել տեսակոնֆերանսներ, առցանց հանդիպումներ և բջջային հեռախոսի միջոցով տեսազանգեր։
2020թ․ սկզբի ամիսներին, երբ նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում Zoom-ն իր անվճար ծառայություններն առաջարկեց, բազմաթիվ երկրների տարբեր ուսումնական հաստատություններ սկսեցին օգտագործել Zoom Meetings-ի (հավաքների) հեռակառավարման պլատֆորմի հնարավորությունները՝ ուսուցումը հեռավար ձևով կազմակերպելու համար։
Պլատֆորմի օգտագործման նպատակով ստեղծվել են տարբեր ուղեցույցներ, մասնավորապես․
Կցվում է նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանի պատրաստած ուղեցույցը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները Հայկական կրթական ֆորումում՝ «Պաշտպանում ենք Zoom դասերը ներխուժումներից»։