«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը 2019 թվականին

Հունվարի 17, 2020
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը՝ «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում», 2019 թվականի ընթացքում ըստ analytics.google.com-ի  ունեցել են․

  • էջի դիտում` 10,610,594

- ամսական միջինը՝ 884,216
- օրական միջինը՝ 29,070

  • այցելու` 527,954

- ամսական միջինը՝ 43,996
- օրական միջինը՝ 1,446։

  • «Հայկական կրթական միջավայր - ֆորումում» ստեղծվել են շուրջ 365 նոր թեմաներ, կատարվել են 10,450 գրառումներ։
  • «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 760  նոր կրթական պաշար:
  • «Հեռավար ուսուցում» համակարգում 265 ուսուցիչների համար կազմակերպվել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորս դասընթացներ, ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած 165 ուսուցիչները ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր: Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչները մշակել և համակարգում գործընկերների համար վարել են 37 հեռավար դասընթացներ։

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, Վրաստանից, ՌԴ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից: