Մարտի 26, 2020
Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հարկադիր արձակուրդի ընթացքում սովորողների ուսումնական գործընթացի շարունակականությունը կազմակերպելու նպատակով Հայկական կրթական միջավայրի «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) դասընթացներ են ստեղծել և վարում փորձառու ուսուցիչները։ Ներկայացնում ենք նոր կազմակերպվող երկու դասընթացների հեղինակների հայտարարությունները․
1. «Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ» թեմայով երեքշաբաթյա դասընթաց, որը նախատեսված է 10-րդ դասարանի…
Մարտի 24, 2020
Zoom Video Communications հեռավար հաղորդակցություն առաջարկող ծառայություն է, որի միջոցով հնարավոր է իրականացնել տեսակոնֆերանսներ, առցանց հանդիպումներ և բջջային հեռախոսի միջոցով տեսազանգեր։
2020թ․ սկզբի ամիսներին, երբ նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում Zoom-ն իր անվճար ծառայություններն առաջարկեց, բազմաթիվ երկրների տարբեր ուսումնական հաստատություններ սկսեցին օգտագործել Zoom Meetings-ի (հավաքների) հեռակառավարման պլատֆորմի հնարավորությունները՝ ուսուցումը…
Մարտի 20, 2020
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։
«Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։
Դասընթացում գրանցված բոլոր…
Մարտի 11, 2020
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ) և «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամը մարտի 10-ին ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է ապահովել և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց առանձնահատկություններից և կարիքից բխող կրթական իրավունքի ամբողջական իրականացմանը։
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը և «Ներառող կրթություն ազգային…
Մարտի 11, 2020
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (04․01․2020-03․03․2020թթ․), որի ընթացքում 52 մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Մարտի 6-ին դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…
Փետրվարի 25, 2020
2017թ․ ստեղծված «Կրթության առանռանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգը» (ԿԱՊԳԱՀ)՝ 2018–2019-ին հաշմանդամության գնահատման գործիքների և մեթոդաբանության բարելավման և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական տվյալների կառավարման նպատակով ընդլայվել և արդիականացվել է, որի արդյունքում հնարավոր կլինի համակարգել ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԲՍՓ գործակալության և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջև տվյալների…
Փետրվարի 24, 2020
Փետրվարի 20-ից 22-ը տեղի ունեցավ A&WW-վիրտուալ դպրոցի կազմակերպած «Վիրտուալ Էքսպո» կրթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն էր նոր ձևաչափով հանդիպում կազմակերպել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել վիրտուալ ցուցասրահներում ներկայացնելու իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ ցուցահանդես այցելած հյուրերի համար։ Կենտրոնական վիրտուալ կոնֆերանս դահլիճում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին…
Հունվարի 17, 2020
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը՝ «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում», 2019 թվականի ընթացքում ըստ analytics.google.com-ի ունեցել են․
էջի դիտում` 10,610,594
- ամսական միջինը՝ 884,216
- օրական միջինը՝ 29,070
այցելու` 527,954
- ամսական միջինը՝…
Հունվարի 15, 2020
Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները քիմիա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Ուսուցման մեկնարկը կազմակերպելու, աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն հունվարի 14-ին այցելեցին դպրոց, հանդիպեցին տնօրենի, ուսուցումը կազմակերպող աշխատակիցների և 7-ից 12-րդ դասարանների աշակերտների հետ։
Դպրոցի տնօրեն Ա․Սահակյանի հետ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ…
Դեկտեմբերի 30, 2019
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ունեցել են 2,643,918 էջի դիտում և 169,591այցելու: