Դեկտեմբերի 20, 2019
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ֆիզիկա առարկայի կիսամյակային ամփոփիչ աշխատանքը՝ հեռավար ձևով։ Դասընթացավար Սիլվա Գրիգորյանը բոլոր դասարանների համար կազմել էր չափորոշիչներին համապատասխանող հարցաշարեր և նախօրոք, փակ ձևով, տեղադրել «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am)։ Հաշվի առնելով դպրոցի համակարգչային սենյակի հնարավորությունները (համացանցին միացած են 5 համակարգիչ), կիսամյակային…
Դեկտեմբերի 12, 2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am) համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 72 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…
Դեկտեմբերի 2, 2019
Նոյեմբերի 29-ին ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից առցանց տեսադաս կազմակերպվեց Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ովքեր այս ուսումնական տարում Ֆիզիկա առարկան սկսել են ուսումնասիրել հեռավար ձևով։
Հանդիպման սկզբում դպրոցի հեռավար ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը ողջունեց իր սաներին, համառոտ ներկայացրեց դասի նպատակն ու խնդիրները։ Այնուհետև, հետաքրքիր հարցադրումներ միջոցով պարզեց աշակերտների՝…
Նոյեմբերի 25, 2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները նոյեմբերի 11-ից 21-ը ներառյալ (11 օր) գործուղվել էին Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքային խումբը եղավ Արցախի չորս շրջանների թվով 30 բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում․ համայնքներ դպրոցներում թարմացվեց համակարգիչների ծրագրային ապահովումը և վերացվեցին տեղային ցանցերի և համակարգչային սարքավորումների տեխնիկական անսարքությունները, իսկ …
Նոյեմբերի 14, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավատ իրականացման նպատակով:
Նշված ֆինանսավորումից 17 մլն դրամը կհատակցվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին` հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար:
Իսկ 5 մլն դրամը…
Նոյեմբերի 1, 2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1–ը Աղվերանում կազմակերպել էր արտագնա աշխատաժողով՝ ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների․
Հայաստանի կրթական ցանցի բովանդակության
հեռավար ուսուցման և վերապատրաստումների
միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համագործակցության
ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ հագեցվածության կարիքի ուսումնասիրության
դպրոցների և մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի
ներկայացման նպատակով։…
Հոկտեմբերի 30, 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) այսուհետ կգործի նոր ու բարեկարգ շենքում։
Բուռնազյան 37 հասցեում գործող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի…
Հոկտեմբերի 28, 2019
Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. Նոյեմբերի 4-ից 5-ը ԿՏԱԿ–ում (ՀՀ, Երևան, 0051, Բուռնազյան 37) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:
Համաժողովին մասնակցելու են Երևան քաղաքի դպրոցների Իթվինինգ ծրագրի մասնակից տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ,…
Հոկտեմբերի 24, 2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am) համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 92 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (17․09․2019-11․10․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…
Հոկտեմբերի 22, 2019
Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները քիմիա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Ուսուցման մեկնարկը կազմակերպելու, աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այցելեցին դպրոց, հանդիպեցին տնօրենի, ուսուցումը կազմակերպող աշխատակիցների և 7-ից 12-րդ դասարանների աշակերտների հետ։
Դպրոցի տնօրեն Ն․ Գալստյանի հետ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն…