Նոր հեռավար առարկայական դասընթացներ

Մարտի 26, 2020
Նորություններ

Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հարկադիր արձակուրդի ընթացքում սովորողների ուսումնական գործընթացի շարունակականությունը կազմակերպելու նպատակով Հայկական կրթական միջավայրի «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) դասընթացներ են ստեղծել և վարում փորձառու ուսուցիչները։ Ներկայացնում ենք նոր կազմակերպվող երկու դասընթացների հեղինակների հայտարարությունները․

1. «Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ» թեմայով երեքշաբաթյա դասընթաց, որը նախատեսված է 10-րդ դասարանի աշակերտների հեռավար ուսուցման համար և ներկա իրավիճակում կապահովի նրանց կրթության շարունակականությունը: Դասընթացին մասնակցում են Կոտայքի մարզի Ակունքի, Բջնիի և Մայակովսկու միջն. դպրոցների 10-րդ դասարանների աշակերտներ: Ցանկացողները կարող են միանալ:

Ուսումնասիրվող թեմաներ`

  • 1. Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
  • 2. Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
  • 3. Թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը և արկկոտանգենսը:

Դասընթացավար` Գայանե Սիմոնյան (Կոտայքի մարզի Ակունքի միջն դպրոցի ուսուցչուհի)

2. «Էլեկտրոնային աղյուսակներ» թեմայով դասընթացը նախատեսված է 9-րդ դասարանի աշակերտների համար և համապատասխանում է ուսումնական պլանին։

Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է (25․03․2020–15․04․2020)․

  • Առաջին շաբաթվա ընթացքում հասանելի կլինեն էլեկտրոնային աղյուսակների և ֆունկցիայի վարպետ ծրագրի մասին ընդհանուր գիտելիքներ, որի արդյունքում ձեռք կբերեք ֆունկցիաները կիրառելու հմտություններ և կարողություններ։
  • Երկրորդ շաբաթվա ընթացքում կուսումնասիրեք և կսովորեք կիրառել տրամաբանական ֆունկցիաները, կկատարեք գործնական աշխատանքնե
  • Երրորդ շաբաթվա ընթացքում կուսումնասիրեք դիագրամի կառուցման և խմբագրման գործընթացներին։ Վերջում հարցաշարի միջոցով կկատարեք ձեռք բերած գիտելիքների ստուգում։

Դասընթացի ավարտին ակնկալվում է, որ սովորողները ձեռք կբերեն ինչպես հանրակրթական հիմնական դպրոցի ուսումնական պլանին համապատասխանող նյութը, այնպես էլ ուսումնական նոր հետաքրքրություններ, կզարգացնեն իրենց հետազոտական, ինքնուրույն որոնողական, ստեղծագործական ունակությունները, ՏՀՏ գործիքներին տիրապետելու հմտությունները։ Ցանկացողները կարող են միանալ:

Դասընթացավարներ՝ Գայանե Կոստանդյան (Կոտայքի մարզի Ֆանտանի միջն․ դպրոցի ուսուցչուհի) և Վարդանուշ Հովհաննիսյան (Արագածոտնի մարզի Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ