«Առավոտը Շանթում» հաղորդաշարն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի պայմաններում պարտադրված հեռավար կրթության կազմակերպման հարցերին և զրուցել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանի հետ։
Հաղորդաշարի հունիսի 24-ի հաղորդման այդ հատվածը կարող եք դիտել այստեղ․
ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է մինչ այս պահը հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքը և այն նոր ծրագրերը, որոնք, կրթությունը հեռավար ձևով շարունակելու անհրաժեշտության պարագայում կնպաստեն առավել արդյունավետ իրականացնել այն։