ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Մայիսի 25, 2020
Նորություններ

Հարգելի գործընկերներ, մեզ հայտնի է դարձել, որ տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, առանձին մասնագետների՝ ՏՀՏ գործիքների կիրառման, հեռավար ձևով ուսուցման վերաբերյալ դասընթացները հաճախ շփոթում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կազմակերպած դասընթացների հետ։

Հարգելի ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հիշեցնում ենք, որ ԿՏԱԿ-ի գործունեությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ դասընթացների կազմակերպման մասին) տեղադրվում է մեր կայքում (http://ktak.am/) և Ֆեյսբուքի էջում (https://www.facebook.com/ktak.ncet/

Այժմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ավելի քան 500 ուսուցիչներ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման համակարգում (https://elearning.armedu.am/) մասնակցում են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացին (մայիսի 20-ից՝ հունիսի 11-ը)։ Ատիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացի նախագիծ մշակելու համար մասնակիցները կստանան ՀՀ ԿԳՄՍՆ ԿՏԱԿ-ի հավաստագրեր։

Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացները կազմակերպելու ենք ամբողջ տարվա ընթացքում։

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն