«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը 2020 թվականին

Հունվարի 11, 2021
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը՝ «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում», 2020 թվականի ընթացքում, ըստ analytics.google.com-ի,  ունեցել են․

  • էջի դիտում`15,068,203

- ամսական միջինը՝ 1,255,684
- օրական միջինը՝ 41,170

  • այցելու` 673,388  

- ամսական միջինը՝ 56,116
- օրական միջինը՝ 1,840

  • յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը՝ 5:04 րոպե։

«Հայկական կրթական միջավայր - ֆորումում» ստեղծվել են շուրջ 110 նոր թեմաներ, կատարվել են 4,150 գրառումներ։

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 2460 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում 2880 ուսուցիչների համար կազմակերպվել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 8 դասընթաց: Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչները մշակել և համակարգում 2530 գործընկերների համար վարել են 77 հեռավար դասընթացներ։

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, Վրաստանից, ՌԴ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից: