2020-2021 ուսումնական տարվա աշխատանքային պլանները և ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր փաստաթղթեր տեղադրվում են «Պաշարների շտեմարան» (https://lib.armedu.am/) կայքում բացված «Տարեկան աշխատանքային պլաններ 2020-2021» բաժնում։
«Պաշարների շտեմարան» կայքի նյութերն ազատ են և հասանելի բոլոր այցելուներին՝ դիտելու և բեռնելու համար։ Իսկ պաշար ավելացնել, գնահատել, մեկնաբանել կարող են միայն գրանցված օգտագործողները։
«Ինչպե՞ս գրանցվել», «Ինչպե՞ս ավելացնել պաշար»․ այս և այլ հարցերի պատասխանները, ինչպես նաև որոշ դիտարկումներ կարող եք գտնել կցված ուղեցույցում։