Քայլ 1․ Անցե՛ք այս հղմամբ http://e-school.am/lessons
Քայլ 2․ Սեղմելով «Ընտրել» բառին՝ բացվող ցանկից ընտրե՛ք Ձեզ անհրաժեշտ ուս. տարին. 2020-2021
Քայլ 3․ Այնուհետև ընտրե՛ք անհրաժեշտ առարկան՝ սեղմելով յուրաքանչյուր առարկայի անվանման ձախ հատվածում քտնվող մոխրագույն քառակուսուն ![]()
Քայլ 4․ Նույն կերպ ընտրե՛ք նաև Ձեզ անհրաժեշտ դասարանը
Քայլ 5․ Անմիջապես ներքևում կկարողանաք տեսնել ընտրված տեսադասերը և դիտել դրանք
Կցված առաջին նկարում կարող եք տեսնել 5-րդ դասարանի հայրենագիտություն առարկայի տեսադասերը փնտրելու օրինակը:
Եթե գիտեք Ձեր անհրաժեշտ տեսադասի անվանումը, կարող եք օգտվել «Որոնել» բաժնից: Երկրորդ նկարում կարող եք տեսնել անգլերենի Past Simple դասը փնտրելու օրինակը:
Նյութի աղբյուրը. e-school Armenia-ի ֆեյսբուքյան էջ