ԿԳՄՍ փոխնախարար․ Կրթական հարթակ է ստեղծվել բոլոր դասարանների աշակերտների համար

Նոյեմբերի 3, 2020
Նորություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․

«Սիրելի՛ աշակերտներ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթական հարթակ՝ e-school Armenia, որտեղ բոլոր դասարանների աշակերտների համար տեղադրվում են տեսադասեր՝ տարբեր առարկաներից:

Անցե՛ք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/user/armeduchannel/playlists, միացե՛ք e-school Armenia-ի յութուբյան ալիքին՝ սեղմելով Բաժանորդագրվել /SUBSCRIBE/ կոճակը, հետևե՛ք տեսադասերին և համալրե՛ք ձեր գիտելիքները:

Մանրամասների համար հետևե՛ք նաև e-school Armenia-ի ֆեյսբուքյան էջին»։

Աղբյուր՝ https://iravaban.net/299603.html

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հիշեցնում է, որ բոլոր տեսադասերը տեղադրված են նաև e-school Aкmenia (http://e-school.am/) կայքում՝ «ՄԵՐ ԴԱՍԵՐԸ» բաժնում։  

Ինչպե՞ս օգտվել e-school.am կայքի ՄԵՐ ԴԱՍԵՐԸ բաժնից