Ավարտվեցին հեռավար տեսահանդիպում-խորհրդատվությունները

Օգոստոսի 24, 2020
Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը օգոստոսի 3-21-ը կազմակերպեց խորհրդատվություններ և տեսահանդիպումներ՝ հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար։ Դասընթացներին հնարավորություն ունեին մասնակցել նաև այն սովորողները, ովքեր ցանկություն ունեին վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Հայաստանի և Արցախի տարբեր մարզերի 2-րդից 8-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեցին 94 հեռավար տեսահանդիպում-խորհրդատվություններ՝ 17 դպրոցական առարկաների գծով․

  • տարրական դասարաններ՝ 3 առարկա, 27 հանդիպում
  • միջին դասարաններ՝ 14 առարկա, 67 հանդիպում։

Տեսահանդիպումների մասին տեղեկատվությունը՝

  • ժամանակցույցը,
  • տեսակապի տվյալները
  • աշակերտների համար ուսուցիչների կազմված առաջադրանքները, հանձնարարություններն ու խորհուրդները,

նախօրոք տեղադրվում էր  E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks

Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը կարելի է դիտել E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում (http://e-school.am/lessons)։ Նշենք, որ աշխատանքներում ընդգրկված էին և տեսահանդիպումներն անցկացնում էին E-school Armenia ծրագրի փորձառու մասնակիցները, ովքեր մարտ-մայիս ամիսներին մասնակցել էին հեռավար տեսադասերի նկարահանումներին, վարել էին բազմաթիվ հեռուստադասեր։