Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց 2024 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները

Նոյեմբերի 22, 2024
Նորություններ

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել էր «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողով՝ ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները և դրանց շրջանակներում իրակացրած աշխատանքները։

Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ուսուցիչների համար նախատեսված ՏՀՏ վերապատրաստումների, «Իթվինինգ» և նախագծային ուսուցում ծրագրերի առաջընթացի, «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը էլեկտրոնային դասավանդման միջոցով» կամ մենթոր դպրոցների ծրագրի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները:

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկելՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ով կարևորել է համաժողովը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները ծրագրելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության, Նախնական և միջին մասնագիտական կրթության, նաև Ֆինանսատնտեսագիտական վարչությունների ներկայացուցիչները, ԿՏԱԿ մարզային համակարգողները, մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ներկայացուցիչները: