Ավարտվեց «Նախագծային ուսուցում» թեմայով ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը

Հոկտեմբերի 13, 2023
Նորություններ

Ավարտվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպված «Նախագծային ուսուցում» թեմայով ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը (հոկտեմբերի 10- 12)։ Դասընթացին մասնակցում էին  «Էլեկտրոնային ուսուցում. Մենթոր դպրոցներ» ծրագրում ընդգրկված մենթոր դպրոցների 20 ուսուցիչներ, որոնցից 17-ը ակտիվ մասնակցության համար կստանան վկայագրեր։

Եռօրյա աշխատանքի ընթացքում ԿՏԱԿ-ի վերապատրաստող մասնագետները ներկայացրեցին․

  • Ի՞նչ է նախագծային ուսուցումը (օրենսդրություն, տեսակներ, փուլեր)
  • Ի՞նչպես պլանավորել ուսումնական նախագիծը, նախագծի պլանի գնահատման չափանիշները
  • Ուսումնական նախագծերին  ներկայացվող  պահանջները և նախագծի գնահատման չափանիշները։

Դասընթացի կազմակերպան ինտերակտիվ ձևաչափը նպաստեց ոսուցիչների ակտիվ մասնակցությանը՝ հետաքրքրող հարցերի առաջադրման, քննարկման և պարզաբանման տեսանկյունից։

Ուսուցիչներին նախագծային ուսուցման ներդրման գործին աջակցելու, առաջացած տարբեր հարցեր քննարկելու  և պարզաբանելու, ինչպես նաև հետադարձ կապ ապահովելու նպատակով «Հայկական կրթական միջավայր-ֆորումում» ստեղծվել է մասնագիտական խորհրդատվական քննարկում ՝ «Նախագծային ուսուցում» թեմայով։ Ֆորումի աշխատանքին կմասնակցեն և խորհրդատվական աջակցություն կտրամադրեն ԿՏԱԿ-ի «ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների» բաժնի մասնագետները։