Նոր դասընթացներ դասավանդողների համար

Ապրիլի 28, 2022
Նորություններ

«Կրթական էլեկտրոնային պաշարներ ստեղծելու գործիքներ»
բաց դասընթացների շարք դասավանդողների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները մշակել են ուսուցման ՏՀՏ կիրառության հեռավար կարճատև նոր դասընթացներ հետևյալ թեմաներով․

  • Google ամպային տեխնոլոգիաներ
  • Ինտերակտիվ դասերի բովանդակության ստեղծում (Nearpod)
  • Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)
  • Ինտերակտիվ ուսումնական գրատախտակի ուսուցում (Google Jamboard)։

Հրավիրում ենք մասնակցելու նախընտրած դասընթացին կամ դասընթացներին։

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը մեկ շաբաթ է․

  • դասընթացի առաջին օրվանից նյութերը (տեսական, գործնական) հասանելի են ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման կենտրոն» համակարգում (https://dlc.armedu.am) ուսումնասիրման համար՝ առանց լրացուցիչ հայտի կամ գրանցման (մուտքը՝ որպես հյուր),
  • ընթացքում կազմակերպվում է տեսահանդիպում և քննարկումների ֆորում՝ անհասկանալի հարցերի պարզաբանման նպատակով,
  • դասընթացի ավարտին, ամփոփիչ աշխատանքի (հարցաշար կամ առաջադրանք) հանձնումից հետո մասնակիցները ստանում են վկայագրեր։

Դասընթացների կազմակերպման ժամանակացույցը և աշխատակարգը՝ «Հայտարարություններ» բաժնում։

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն