Իթվինինգ նախագիծը խրախուսում է համագործակցությունը դպրոցների միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով՝ դպրոցներին տրամադրելով աջակցություն, գործիքներ և այլ ծառայություններ։
Իթվինինգին կարող են միանալ ՀՀ դպրոցների բոլոր ուսուցիչները, տնօրենները, ՏՀՏ համակարգողները և այլ մոտիվացված անձիք։ Գրանցվելու համար այցելեք Իթվինինգի հիմնական պորտալ (www.etwining.net) և օգտվեք «Գրանցում» բաժնից։
Իթվինինգում մասնակից ուսուցիչները հնարավորություն ունեն իրականացնել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային համագործակցության նախագծեր՝ կախված ձեր օտար լեզվի գիտելիքների։
Հայաստանում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՄՍ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է Հայաստանի Աջակցող գործընկեր գործակալությունը (ԱԳԳ)։
Իթվինինգի դեսպաններն ընտրվում են առավել փորձառու ուսուցիչներից, ովքեր առնվազն 2 տարի ակտիվ մասնակցել են ծրագրին և ունեն Որակի Եվրոպական հավաստագրեր։
Յուրաքանչյուր դեսպան պատասխանատու է իր տարածաշրջանի ուսուցիչներին աջակցություն տրամադրելու համար։ Ձեր տարածաշրջանի դեսպանի հետ կապ հաստատելու համար այցելեք Իթվինինգի ազգային կայք։