Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը սեպտեմբեր ամսին

Հոկտեմբերի 5, 2018
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի սեպտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 1,845,994  էջի դիտում և շուրջ 80,433 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:38 րոպե: Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև…

ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներին

Հոկտեմբերի 4, 2018
Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց է իրականացրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված նոր տարածքում, որը հիմնովին վերակառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջելով շինհրապարակում և ծանոթանալով հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին` ՀՀ ԿԳՆ նախարարը ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունիս-օգոստոս ամիսներին

Սեպտեմբերի 3, 2018
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ամռան ամիսներին (հունիսի 1-ից օգոստոսի 31-ը) ունեցել են ավելի քան 2,220,230  էջի դիտում և շուրջ 103,717այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5․47 րոպե: Բացի Հայաստանից կայքերն ունեցել…

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր

Օգոստոսի 31, 2018
Նորություններ
Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Հայաստանում նշվում է Գիտելիքի և դպրության օրը: Այն պետական տոն է 1984 թվականից: Շնորհավորում ենք  Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ցանկանում ենք խաղաղ, հաջողություններով ու հաղթանակներով լի նոր ուսումնական տարի։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

Օգոստոսի 28, 2018
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Այսօր դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ…

Իթվինինգ դպրոցներ

Հուլիսի 12, 2018
Նորություններ
Այսօր, ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը Հայաստանում  ԻթվինինգՊլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունն է, շնորհվեցին 2018-2019թթ. համար որպես «Իթվինինգ դպրոց» ճանաչված դպրոցների վկայականները:  2018-2019թթ. «Իթվինինգ դպրոց»  հավաստագրերի են արժանացել Երևանի «Մխիթար Սեբաստացի» և «Օհանյան» կրթահամալիրները, ինչպես նաև Արտաշատի հ.2 , Վանաձորի հ.4 և հ.19 հիմնական դպրոցները: Լուսանկարները՝ https://etwinningplus.armedu.am/ էջում:

Կատարվել է ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտություն

Հունիսի 14, 2018
Նորություններ
ՀՀ պետական դպրոցներում ուսուցիչների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառելիության առանձնահատկությունները հասկանալու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետներն իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն ուսուցիչների շրջանում: Վերջինս նպատակ է հետապնդում ուսումնասիրել ՏՀՏ կիրառությունն ուսումնական գործընթացում: Հետազոտության այս մասով առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ Վերհանել ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառության…

«ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն

Հունիսի 12, 2018
Նորություններ
Մամուլի հաղորդագրություն Հունիսի 13-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) կկայանա «Ոզնի 2018» համակարգչային մրցույթի ամփոփման, ինչպես նաև պատվոգրերի և մրացնակների հանձման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ: Մրցույթի մշտական աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որը շուրջ 6…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Հունիսի 4, 2018
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի մայիս ամսին ունեցել են ավելի քան 808,295 էջի դիտում և շուրջ 55,851 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 7.69 րոպե: Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև…

Հունիսի 1. Մեր հարստությունը՝ լուսանկարներով

Հունիսի 1, 2018
Նորություններ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Հայաստանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։      Լուսանկարներում՝ ԿՏԱԿ-ի հարստությունը