Այսօր լրանում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հիմնադրման 15-ամյակը․
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ։ ԿՏԱԿ-ի 15-ամյա գործունեությանը, ծրագրերին ու ծավալած աշխատանքին կարելի է ծանոթանալ կայքի համապատասխան բաժիններում։
Շնորհավորում ենք մեր հարազատ կազմակերպությանը՝ գործունեության 15-ամյակի առթիվ։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ, բազում տարիների արդյունավետ աշխատանք` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովման ուղղությամբ։