«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի դեկտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 736,690 էջի դիտում և շուրջ 63,498 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 3:53 րոպե (ըստ Google Analytics-ի):
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 1447 գրառում, ստեղծվել է 19 նոր թեմա, գրանցվել է 47 նոր մասնակից, իսկ «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 43 նոր կրթական պաշար:
«Հեռավար ուսուցում» համակարգում դեկտեմբերին մասնագետների կողմից կազմակերպվել է 5 դասընթաց՝ 126 գործընկեր-ուսուցիչների համար: