Հուլիսի 6, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները հուլիսի 3-ից 5-ը ներառյալ (3 օր) գտնվում էին Արցախում՝ Արցախի Հանրապետության (ԱրՀ) կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողասյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը և գլխավոր հաշվապահ Հ.Իփեքչյանը ներկայացրեցին ԱրՀ կրթության,…
Հունիսի 30, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը հունիս ամսին ունեցել են ավելի քան 830,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են միջինում 5,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն եղել են ավելի…
Հունիսի 14, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այսօր ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում (ԿԱԻ) ներկայացրեցին դպրոցների վարկանիշավորման տվյալների վերլուծության արդյունքները և պատասխանեցին առաջադրված հարցերին: Քննարկմանը ներկա էին ԿԱԻ-ի մասնագետները և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծության արդյունքները (հաշվետվությունը) ամփոփել են ԿՏԱԿ-ի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետները։ Աշխատանքի նպատակն է պարզել աշակերտների կրթական…
Հունիսի 8, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետներն ամփոփել են դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծության արդյունքները (հաշվետվությունը կցվում է)։
Վերլուծության նպատակն է պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները:
Ուսումնասիրությունը տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝
Հունիսի 6, 2017
ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հագեցվածությունը գնահատելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2017 թվականին իրականացրել է կարիքի գնահատման հետազոտություն՝ տնօրենների շրջանում:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում ՏՀՏ համալրվածությունն ու բացահայտել ՀՀ պետական դպրոցների ՏՀՏ կարիքները:
Հետազոտությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները՝
Ուսումնասիրել դպրոցների ընդհանուր տեխնիկական հագեցվածությունը
Ուսումնասիրել…
Հունիսի 5, 2017
Բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցները 2016 թվականին իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն՝ ՀՀ պետական, ոչ պետական և պետական մասնակցությամբ 62 բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև ոլորտային գործատուների շրջանում:
Հետազոտության նպատակն է եղել՝
պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող…
Հունիսի 2, 2017
Մեկնարկել են 2016-2017 ուսումնական տարվա ավարտական և 2017-2018 ուստարվա ընդունելության միասնական քննությունները:
Միասնական քննությունները կանցկացվեն.
հունիսի 2-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,
հունիսի 6-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»,
հունիսի 9-ին` «Ֆիզիկա»,
հունիսի 13-ին` «Օտար լեզուներ»,
հունիսի 16-ին` «Մաթեմատիկա»,
հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա»,
հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:
…
Մայիսի 31, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը մայիս ամսին ունեցել են ավելի քան 750,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են ավելի քան 4,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն…
Մայիսի 17, 2017
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկել է երկօրյա համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։
Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,…
Մայիսի 5, 2017
«Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագրում Արցախի դպրոցների ընդգրկման աշխատանքների նախապատրաստման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներից, ինչպես նաև Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրի մասնակիցներից կազմված պատվիրակությունը ապրիլի 25-27-ը եղավ Արցախում և հանդիպեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվեց հանդիպում-սեմինար շուրջ 40 դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ: