«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը փետրվար ամսին
Մարտի 4, 2019
«Հայկական կրթական միջավայր» պորտալի ու հիմնական ենթակայքերի («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցմանինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում») 2019 թվականի փետրվար ամսի վիճակագրությունը հետևյալն է․
- 1,021,769 էջի դիտում
- 76,372 այցելու
- յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը՝ 4:16 րոպե:
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Ավստրիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Փետրվար ամսին․
- «Հայկական կրթական միջավայր - ֆորումում» կատարվել է 2939 գրառում, ստեղծվել է 67 նոր թեմա, գրանցվել է 61 նոր մասնակից:
- «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 106 նոր կրթական պաշար:
- «Հեռավար ուսուցում» համակարգում մասնագետների կողմից կազմակերպվել է 2 դասընթաց՝ 56 գործընկեր-ուսուցիչների համար: Բացի այդ, ԿՏԱԿ-ը տարբեր առարկաների 122 ուսուցիչների համար վարում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը: