«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ընթացքում ունեցել են ավելի քան 11,283,974 էջի դիտում և շուրջ 481,216այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:06 րոպե: Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից (ըստ Google Analytics-ի):
2018 թվականի ընթացքում Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 41892 գրառում, ստեղծվել է 611 նոր թեմա, գրանցվել է 714 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 1181 նոր կրթական պաշար:
«Հեռավար ուսուցում» համակարգում 2018 թվականին ուսուցիչների համար կազմակերպվել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 3 դասընթաց, ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի և Արցախի 104 ուսուցիչներ ստացել են հավաստագրեր: Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչները մշակել և համակարգում գործընկերների համար վարել են 50 հեռավար դասընթացներ: