Մայիսի 20, 2019
Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 15-ի, ժամը 9:00-ից սկսվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների հայտագրումը:
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:
Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են…
Մայիսի 14, 2019
Ինչու՞ է գործարկվում առցանց համակարգը։
Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում…
Մայիսի 14, 2019
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում:
Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող…
Մայիսի 3, 2019
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի ապրիլ ամսին ունեցել են ավելի քան 846,609 էջի դիտում և շուրջ 67,339 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 4:07 րոպե:
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև…
Ապրիլի 30, 2019
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից: Մեկնարկից հետո համակարգը մշտապես բաց և հասանելի կլինի հայտագրման համար` այդ թվում նաև նոր ուսումնական տարվա մեկնարկից` սեպտեմբերի 1-ից հետո: Այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ստուգման համակարգի` https://stugum.emis.am/ կայքի միջոցով ստուգեն երեխայի տվյալների…
Ապրիլի 29, 2019
Մշակվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան ընդունվելու առցանց հայտագրման ուղեցույցը։
Այն տեղադրված է նաև հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/MoES.Armenia/videos/318217748860817/։
Ապրիլի 25, 2019
«Պարադիգմա» կրթական հիմնադրամը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն (ԿՏԱԿ) այսօր համագործակցության հուշագիր են կնքել կարևորելով կրթության ոլորտի զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների ջանքերի միավորումը՝ ուղղված ոլորտի զորացմանը։
Համագործակցությունը նպատակ ունի խթանել ուսուցչական ոլորտի վերաբերյալ խորքային հետազոտությունների իրականացումը, ուսուցիչներին և ուսումնական գործընթացին աջակցող կրթական տեխնոլոգիաների մշակումը և տարածումը։
Կողմերը հուշագրով…
Ապրիլի 23, 2019
Հարգելի՛ ծնողներ,
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
Ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտի համարանիշ) դաշտում…
Ապրիլի 19, 2019
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի…
Ապրիլի 18, 2019
2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է առցանց համակարգ, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 9:00-ին:
Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`
Մուտք գործել…