Դեկտեմբերի 27, 2017
Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է…
Դեկտեմբերի 26, 2017
Հարգելի գործընկերներ,
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սիրով շնորհավորում է
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ցանկանում ենք, որ 2018 թվականը լինի
խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի,
նոր հաղթանակների ու նվաճումների տարի:
Դեկտեմբերի 21, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ (ցանկը կցվում է). Երևան՝ 9, Կոտայք՝ 11, Լոռի՝ 7, Սյունիք՝ 6, Արարատ՝ 5, Արմավիր՝ 4, Արագածոտն՝ 3, Գեղարքունիք և Շիրակ՝ 2-ական, Վայոց ձոր և Տավուշ՝ 1-ական դպրոց: Մրցույթի մասնակից դպրոցների 51 կայքերից 41-ը…
Նոյեմբերի 27, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ հայտարարած «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ավարտվեց:
Սահմանված ժամանակահատվածում ԿՏԱԿ-ը ստացավ Հայաստանի տարբեր մարզերի 21 դպրոցների աշակերտների ստեղծած՝ Թարգմանչաց տոնին նվիրված սեղանի օրացույցների 23 նմուշներ, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/397/date_created/desc:
Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր աշխատանքները, որի…
Նոյեմբերի 23, 2017
Կասպերսկի Լաբորատորիան ԿՏԱԿ-ին տրամադրել է հատուկ Հայաստանի համար թարգմանված, ՏՏ անվտանգությանը վերաբերվող գրքերի .pdf տարբերակները, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարան» կայքի «Կիբերանվտանգություն» բաժնում.
գիրք 1. «Գոյատևել թվային աշխարհում»
գիրք 2. «ՏՏ անվտանգությունը սկսնակների համար»
«Գոյատևել թվային աշխարհում ծնողների համար» գիրքը հրատարակվել է մեկ ամիս առաջ և դեռ միայն ռուսերեն է։ 2018 թվականի սկզբին այն կթարգմանվի հայերեն և կտրամադրվի…
Նոյեմբերի 22, 2017
Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի…
Նոյեմբերի 7, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցները՝ ՀԿՑ կառավարման և ծրագրային ապահովման բաժնի գլխավոր ադմինիստրատորը, ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը և մասնագետ Արսեն Տոնոյանը 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ (7 օր) այցելեցին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` Արցախի դպրոցներում համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման ու շրջկենտրոնի դպրոցներում անլար կապի (wifi) ապահովման համար նախագծային աշխատանքներ…
Նոյեմբերի 3, 2017
Այսօր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության (ԴԿՄ) միջև ստորագրվել է կրթության բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է ԿՏԱԿ-ի և ԴԿՄ-ի միջև խորացնել համագործակցությունը և իրականացնել արդյունավետ փորձի փոխանակում: Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով և նախատեսում է…
Նոյեմբերի 2, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ՀԿՑ կառավարման և ծրագրային ապահովման բաժնի պետ Ա.Կուլախսզյանը և Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ Ս.Մաշուրյանը հոկտեմբերի 9-ից 15-ը ներառյալ (7 օր) այցելեցին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան վիճակագրության վարման, լրացման մեթոդաբանության ներկայացման և ընթացիկ այլ հարցերի քննարկման նպատակով:
Աշխատանքային այցի ընթացքում…
Հոկտեմբերի 20, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Հայաստանում՝ Իթվինինգպլյուս ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն (ԱԳԳ), հայտարարում է Իթվինինգպլյուս ծրագրի ընդլայնման մասին։
Այն բոլոր դպրոցները, որոնք հետաքրքված են և ցանկանում են միանալ ծրագրին, կարող են օգտվել Իթվինինգպլյուս Հայաստան կայքի «Միացեք մեզ» բաժնից։
Միանալուց հետո կկազմակերպվեն հանդիպում սեմինարներ, որոնց ընթացքում ԱԳԳ անդամների և փորձառու ուսուցիչների…