Մարտի 2, 2018
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը)
2018 թվականի փետրվար ամսին ունեցել են ավելի քան 1,018,727 էջի դիտում և շուրջ 57,530 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5.4 րոպե:
Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ…
Փետրվարի 19, 2018
2017թ. իրականացված և այս տարի նախատեսվող հիմնական աշխատանքների և ներդրումային ծրագրերի վերաբերյալ ասուլիսին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ կրթության և գիտության ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրության և ողջ տարվա ընթացքում ԶԼՄ-ների հետ համագործակցության համար: «Մամուլի հրապարակումները, «Թեժ գիծը», հասարակական կազմակերպությունների կողմից անընդհատ բարձրացված հարցադրումներն…
Փետրվարի 1, 2018
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի հունվար ամսին ունեցել են ավելի քան 887,500 էջի դիտում և շուրջ 62,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5.2 րոպե:
Բացի Հայաստանից կայքն ունեցել է…
Հունվարի 26, 2018
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Այսօր ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը դասընթացին ակտիվ…
Դեկտեմբերի 27, 2017
Եվրոպական դպրոցների Իթվինինգ և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագրերի ամփոփիչ համաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծրագրին մասնակից դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2017թ.-ին իրականացված ծրագրերը, տեղի է…
Դեկտեմբերի 26, 2017
Հարգելի գործընկերներ,
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սիրով շնորհավորում է
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ցանկանում ենք, որ 2018 թվականը լինի
խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի,
նոր հաղթանակների ու նվաճումների տարի:
Դեկտեմբերի 21, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ (ցանկը կցվում է). Երևան՝ 9, Կոտայք՝ 11, Լոռի՝ 7, Սյունիք՝ 6, Արարատ՝ 5, Արմավիր՝ 4, Արագածոտն՝ 3, Գեղարքունիք և Շիրակ՝ 2-ական, Վայոց ձոր և Տավուշ՝ 1-ական դպրոց: Մրցույթի մասնակից դպրոցների 51 կայքերից 41-ը…
Նոյեմբերի 27, 2017
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ հայտարարած «Սեղանի օրացույցի ստեղծում» ստեղծագործական աշխատանքների մրցույթն ավարտվեց:
Սահմանված ժամանակահատվածում ԿՏԱԿ-ը ստացավ Հայաստանի տարբեր մարզերի 21 դպրոցների աշակերտների ստեղծած՝ Թարգմանչաց տոնին նվիրված սեղանի օրացույցների 23 նմուշներ, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարանում»՝ https://lib.armedu.am/category/397/date_created/desc:
Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր աշխատանքները, որի…
Նոյեմբերի 23, 2017
Կասպերսկի Լաբորատորիան ԿՏԱԿ-ին տրամադրել է հատուկ Հայաստանի համար թարգմանված, ՏՏ անվտանգությանը վերաբերվող գրքերի .pdf տարբերակները, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարան» կայքի «Կիբերանվտանգություն» բաժնում.
գիրք 1. «Գոյատևել թվային աշխարհում»
գիրք 2. «ՏՏ անվտանգությունը սկսնակների համար»
«Գոյատևել թվային աշխարհում ծնողների համար» գիրքը հրատարակվել է մեկ ամիս առաջ և դեռ միայն ռուսերեն է։ 2018 թվականի սկզբին այն կթարգմանվի հայերեն և կտրամադրվի…
Նոյեմբերի 22, 2017
Ավարտվեց «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցեցին մոտ 100 գրանցված մասնակիցներից 73-ը: Նրանք ստացան ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման ու զարգացման, դրանց գործարկանն օժանդակելու համար գիտելիքներ ու անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի 73 դպրոցական կայքեր ևս շահագործվեցին: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի…