ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ, Հայաստանի կրթական ցանցի կառավարման և ծրագրային ապահովման բաժնի պետ Արմեն Կուլախսզյանը 2019թ. մարտ ամսին International Visitor Leadership Program /Միջազգային այցելու-Առաջնորդների ծրագիր/ ծրագրի շրջանակներում Հայաստանից կրթության ոլորտի մասնագետների խմբի կազմում մեկնել էր ԱՄՆ՝ ուսումնասիրելու կրթական քաղաքականության մեջ և պրակտիկայում ուսումնական հաստատությունների թվային կրթության ռազմավարության միտումները, կրթական գործընթացում տեխնոլոգիաների ներառման արդյունքում գրանցած հաջողություններն ու մարտահրավերները, ինչպես նաև կրթության կազմակերպման մեթոդաբանությունն ու լավագույն փորձը։
Երեքշաբաթյա այցի ընթացքում խմբի անդամներն այցելել են Միացյալ Նահանգների վեց քաղաքների կրթական տեխնոլոգիաների ներդրմամբ և կառավարմամբ զբաղվող բազմաթիվ դպրոցներ, բուհեր, պետական ու մասնավոր կրթական կառույցներ՝ իրականացնելով աշխատանքային քննարկումներ և փորձի փոխանակում շահագրգիռ պետական ու հասարակական գործիչների, կառավարող մարմինների և հետազոտողների հետ: