Նորություններ

Իթվինինգյան երկրորդ տարածաշրջանային համաժողովը՝ Վանաձորում

Հոկտեմբերի 8, 2019
Նորություններ
Հոկտեմբերի 4-5-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Իթվինինգ ծրագրի հիմունքները, գործիքակազմը, թեմատիկ սեմինարներ անցկացվեցին նախագծային ուսուցման, ինչպես նաև հաջողված ուսումնական նախագծեր անցկացնելու համար անհրաժեշտ մեդիա գործիքների մասին։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև նախորդ տարիներին Որակի Եվրոպական հավաստագրերի արժանացած պրոյեկտների օրինակներ։ Համաժողովին մասնակցում էին տնօրեններ և…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը սեպտեմբեր ամսին

Հոկտեմբերի 4, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի սեպտեմբերին ունեցել են ավելի քան 1,652,073 էջի դիտում և շուրջ 79,486 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:08 րոպե:

Ի գիտություն ուսուցիչների

Սեպտեմբերի 16, 2019
Նորություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը»: Ըստ որի  որակավորման տարակարգի բնութագրիչներում, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում (II-ի 6-րդ կետ) կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես ավելացվել է նոր՝ 8-րդ ենթակետ. 8) վերջին երկու տարվա…

Մեկնարկում է «Հեռավար ուսուցման կենտրոնի» աշխատանքը

Սեպտեմբերի 10, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն» (ՀՈւԿ), որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացներ իրականացնելն է։  Այս՝ 2019-2020 ուսումնական տարում, երկու միջնակարգ դպրոցների բոլոր դասարանների համար կազպակերպվելու են ֆիզիկա և քիմիա ուսումնական առարկաների հեռավար ուսուցում՝ համաձայն ուսումնական ծրագրերի և…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունիս-օգոստոս ժամանակահատվածում

Սեպտեմբերի 6, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը)2019 թվականի ամռան ամիսներին (հունիսի 1-ից օգոստոսի 31-ը) ունեցել են ավելի քան 1,689,731 էջի դիտում և շուրջ 112,661 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին…

Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

Սեպտեմբերի 2, 2019
Նորություններ
Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները. Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր…

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Հուլիսի 10, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am)  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 79 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (11․06․2019-05․07․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն…

Տեխնիկական խնդիրներ ունեցած ծնողների դիմումները բավարարվել են

Հունիսի 7, 2019
Նորություններ
2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների  երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։  Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Հունիսի 5, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի մայիս ամսին ունեցել են ավելի քան 808,006 էջի դիտում և շուրջ 76,895 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 3:34 րոպե: Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև…

Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների

Մայիսի 29, 2019
Նորություններ
Հարգելի՛ ծնողներ,  Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և…