Օգոստոսի 20, 2020
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է Google Classroom, Microsoft Teams, «Ուսումնառության ընդհանուր ձևավորում» ուղեցույցները, որոնք արդեն հասանելի են առցանց հարթակում՝ տեսադասերի ձևաչափով:
Բոլոր ուսուցիչները, իրենց ՏՀՏ և ուսումնառության ընդհանուր ձևավորման հմտությունները բարելավելու և զարգացնելու նպատակով, անարգել կարող են հետևել վերոնշյալ դասընթացներին հետևյալ հղումներով`
Google Classroom ուղեցույց՝ https://bit.ly/344BFC1…
Օգոստոսի 18, 2020
Հարգելի գործընկերներ, «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված 6-րդ դասընթաց հայտագրումն արդեն փակ է։
Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթացի նյութերն ազատ տեղադրված են ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնի կայքում՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=27 և հասանելի են բոլորին (հյուրի կարգավիճակով)։
«Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) հաջորդ 7-րդ արագացված դասընթացը կկազմակերպվի չորս շաբաթ հետո։
Օգոստոսի 14, 2020
Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված հինգերորդ դասընթացը։
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված հեռավար 6-րդ դասընթացը կմեկնարկի օգոստոսի 24-ին: Մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել առարկայական հեռավար դասընթացների նախագծեր և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է:
Հարգելի…
Օգոստոսի 14, 2020
Լիբանանյան «IQUAD Learning Solutions» ընկերության նախաձեռնությամբ առցանց հանդիպում կազմակերպվեց ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ։ IQUAD Learning Solutions-ի ներկայացուցիչ Լ․ Թաշչյանը համառոտ ներկայացրեց ընկերության գործունեության շրջանակները, առաջարկվող` հեռավար ուսուցման և կրթության կառավարման կազմակերպման նպատակով ստեղծված լուծումները։
Այնուհետև, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա․ Պողոսյանը տեղեկացրեց մեր կրթական համակարգում օգտագործվող տեխնոլոգիական լուծումների, մշակված և գործող համակարգերի…
Հուլիսի 13, 2020
Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված չորրորդ դասընթացը։
Երկու խմբերում ընդգրկված 417 հայտատուներից դասընթացին մասնակցել են 305 ուսուցիչներ, որոնցից 203-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հինգերորդ դասընթացը կմեկնարկի հուլիսի 20-ին, որին…
Հունիսի 26, 2020
«Առավոտը Շանթում» հաղորդաշարն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի պայմաններում պարտադրված հեռավար կրթության կազմակերպման հարցերին և զրուցել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանի հետ։
Հաղորդաշարի հունիսի 24-ի հաղորդման այդ հատվածը կարող եք դիտել այստեղ․
ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է մինչ այս պահը հեռավար…
Հունիսի 15, 2020
Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։ Երրորդ փուլի երեք խմբերում ընդգրկված ավելի քան 500 հայտատուներից դասընթացին մասնակցել են 336 ուսուցիչներ, որոնցից 139-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
Հայտարարում ենք, որ նույն թեմայով չորրորդ դասընթացը…
Մայիսի 25, 2020
Հարգելի գործընկերներ, մեզ հայտնի է դարձել, որ տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, առանձին մասնագետների՝ ՏՀՏ գործիքների կիրառման, հեռավար ձևով ուսուցման վերաբերյալ դասընթացները հաճախ շփոթում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կազմակերպած դասընթացների հետ։
Հարգելի ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հիշեցնում ենք, որ ԿՏԱԿ-ի գործունեությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ դասընթացների կազմակերպման մասին) տեղադրվում…
Մայիսի 20, 2020
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթացների շարքը։ Հերթական՝ երրորդ արագացված դասընթացին մասնակցելու համար ըդգրկվել (գրանցվել) են ավելի քան 500 ուսուցիչներ, ովքեր, ըստ լրացված հայտերի, մինչ այժմ որևէ նման դասընթացի չեն մասնակցել։
Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություններ, կմշակեն առարկայական…
Ապրիլի 27, 2020
«Պաշարների շտեմարան» (https://lib.armedu.am/) կայքի նոր՝ «Դասագրքեր 2019-2020» կատեգորիայում ըստ բաժինների (հիմնական, ավագ) տեղադրվել են գործող դասագրքերի էլեկտրոնային (.pdf) տարբերակները։
Բոլոր 181 դասագրքերը կայքի բոլորի այցելուների համար ազատ են՝ բեռնելու, տպելու, պատճենելու համար։
Պաշարները տրամադրել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը։