Նորություններ

Նոր հեռավար դասընթաց ուսուցիչների համար

Ապրիլի 21, 2020
Ապրիլի 20–ին «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների համար մեկնարկել է «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» թեմայով, երեք շաբաթ տևողությամբ հեռավար դասընթացը (20.04.2020-09.05.2020)։ ՀՀ–ում արտակարգ իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար ձևով կազմակերպման համար կարևոր այս դասընթացը վարում է Արագածոտնի մարզիի Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի…

Հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ

Ապրիլի 11, 2020
Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով  հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը,  ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը, ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար…

Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել

Ապրիլի 10, 2020
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում»  թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, մեդիաոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հեռավար քննարկումը նախաձեռնել եւ վարել…

Office 365 համակարգին միացել են ևս 88 դպրոցներ

Ապրիլի 6, 2020
Տեղեկացնում ենք, որ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) Օֆիս 365–ին միացել են ևս 88 դպրոցներ (մինչ այս սինխրոնիզացվել էին 60 դպրոցներ): Յուրաքանչյուր դպրոց ԴԿՏՀ մուտք գործելուց հետո կարող է միանալ  Office 365–ին՝  իր էջի ներքևի աջ անկյունում ավելացած «Office 365» մուտքի վանդակի միջոցով (կցված նկար 1)։ Այնուհետև անհրաժեշտ է ծանոթանալ…

Microsoft Teams-ը` կրթության հեռավար ուսուցման կազմակերպման հարթակ

Մարտի 28, 2020
Նորություններ
Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում ԿՏԱԿ–ի հետ համագործակցության շրջանակներում առաջարկում է որպես հեռավար ուսուցման  աշխատանքի հարթակ օգտագործել Microsoft Teams-ը։ Այն համախմբում է հանդիպումների, վիդեոկոնֆերանսների, զրույցների, զանգերի հնարավորություններ, Office 365 հավելվածներ և այլ գործիքներ: Microsoft Teams-ը  ժամանակակից կրթության ճկուն էկոհամակարգ է, անվտանգ ու ապահով հարթակ՝ միմյանց հետ կապվելու, ֆայլեր փոխանակելու, զրուցելու, միասին աշխատելու համար: Ստորև…

Նոր հեռավար առարկայական դասընթացներ

Մարտի 26, 2020
Նորություններ
Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված հարկադիր արձակուրդի ընթացքում սովորողների ուսումնական գործընթացի շարունակականությունը կազմակերպելու նպատակով Հայկական կրթական միջավայրի «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) դասընթացներ են ստեղծել և վարում փորձառու ուսուցիչները։ Ներկայացնում ենք նոր կազմակերպվող երկու դասընթացների հեղինակների հայտարարությունները․ 1. «Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաներ» թեմայով երեքշաբաթյա դասընթաց, որը նախատեսված է 10-րդ դասարանի…

ZOOM. Հեռավար հաղորդակցության պլատֆորմ

Մարտի 24, 2020
Նորություններ
Zoom Video Communications հեռավար հաղորդակցություն առաջարկող ծառայություն է, որի միջոցով հնարավոր է իրականացնել տեսակոնֆերանսներ, առցանց հանդիպումներ և բջջային հեռախոսի միջոցով տեսազանգեր։ 2020թ․ սկզբի ամիսներին, երբ նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում  Zoom-ն իր անվճար ծառայություններն առաջարկեց, բազմաթիվ երկրների տարբեր ուսումնական հաստատություններ սկսեցին օգտագործել Zoom Meetings-ի (հավաքների) հեռակառավարման պլատֆորմի հնարավորությունները՝ ուսուցումը…

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

Մարտի 20, 2020
Նորություններ
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ «Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։ Դասընթացում գրանցված բոլոր…

Հեռավար կրթության հեռուստատեսային նոր հավելվածներ

Մարտի 20, 2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով Ucom և «Ռոստելեկոմ» բջջային կապի օպերատորների հետ, թողարկում են հեռավար կրթության հեռուստատեսային նոր հավելվածներ: Այսուհետ ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստված դասընթացների տեսանյութերը՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի կտեղադրվեն Ucom-ի ու TV-ի տեսավարձույթի (VoD) հեռավար ուսուցման բաժնում: Ucom-ի ու TV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից,…

Ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով

Մարտի 17, 2020
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման և ՏՀՏ առցանց գործիքների կիրառման միջոցով հնարավորինս ապահովելու նպատակով իրականացվում են աշխատանքներ հետևյալ ուղղություններով։   Հեռավար ուսուցման համալիր էջի գործարկում մարտի 16-ից գործարկվում է https://heravar.armedu.am/ համալիր էջը, որում կրթության ոլորտի կազմակերպիչներին և շահառուներին կտրամադրվի․ ուսումնական կայքերի օգտակար հղումներ՝ կից…