Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Դեկտեմբերի 12, 2019
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am)  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 72 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ՀՀ տարբեր մարզերի 28 ուսուցիչներ այսօր ստացան հավաստագրեր:

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը կանցկացվի փետրվար ամսին։ 

Համակարգի բովանդակային շահագործումը, դասընթացների մշակումը և վարումը իրականացնում են ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետները (Մարիետա Դումիկյան, Սոնա Գևորգյան)։