Հեռավար ուսուցման կազմակերպում․ վեբինար

Նոյեմբերի 4, 2020

Սիրելի՛ ուսուցիչներ,

հեռավար ուսուցման գործընթացն ավելի արդյունավետ և համակարգված կազմակերպելու նպատակով ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի մասնագետները պատրաստել են համառոտ ուղեցույց: 

Հեռավար ուսուցման գործում ձեզ աջակցելու համար կազմակերպվելու է օնլայն վեբինար, որի ընթացքում կքննարկվեն ուղեցույցում չներառված հարցերը, ինչպես նաև կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Օնլայն վեբինարն անցկացվելու է ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով` 2020 թ. նոյեմբերի 10-ին (երեքշաբթի), ժամը՝ 17:00:

Մինչ այդ խնդրում ենք անպայման աչքի անցկացնել կցված ուղեցույցը, որը կարող եք գտնել նաև ստորև նշված հղմամբ և պատրաստել հարցեր՝ մեր մասնագետներին:

 

Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը՝ http://bit.ly/e-school-manual

Վեբինարի մասին՝ https://www.facebook.com/events/1246535975740641

Նյութի աղբյուրը. https://www.facebook.com/eschoolam