Նորություններ

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 21–ին

Ապրիլի 20, 2022
Նորություններ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կսկսվի ս․թ․ հունիսի 21–ից և կիրականացվի 3 փուլով։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի  կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Հիշեցնենք, որ հայտագրման համակարգում ներառված են այն պետական դպրոցները, որոնք միակը…

«Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է. ուսուցիչները միավորվեցին առաջադեմ փորձի տեղայնացման համար

Ապրիլի 14, 2022
Նորություններ
Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի արդյունավետությունը չափվում է…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով

Ապրիլի 7, 2022
Նորություններ
Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն էին այցելել ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը: Այցի նպատակն էր քննարկել երկու կառույցների միջև համագործացկության հեռանկարները և նախանշել կոնկրետ փոխգործակցության ոլորտները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կրթական…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կայք կստեղծի՝ ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների օտարերկրյա դիմորդների համար

Ապրիլի 4, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվայի կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։    Ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ–ի և «Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան Հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է…

Արարատի մարզի 107 դպրոցների ներկայացուցիչների ներկայացվել է support.emis.am կայքը

Մարտի 30, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է վերապատրաստումներ իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործածության և նոր գործիքների կիրառության վերաբերյալ։ Օրերս ԿՏԱԿ Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի աշխատակիցներն այցելել էին Արարատի մարզ՝ տարածաշրջանի 107 դպրոցների շուրջ 215 տնօրենների և օպերատորների համար դասընթաց իրականացնելու։ «Չնայած, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ և դասընթացներ…

Նոր գործիքակազմ՝ Կրթության տեսչական մարմնի աշխատանքները հեշտացնելու համար

Մարտի 23, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը վերլուծական թվային գործիքներ է ստեղծել, որոնք նախատեսված են Կրթության տեսչական մարմնի աշխատանքները հեշտացնելու համար։ Գործիքները ներկայացնելու համար օրերս ԿՏԱԿ–ում հյուրընկալվել էին տեսչական մարմնի ներկայացուցիչները։ ԿՏԱԿ Կրթության և տեղեկատվավերլուծական բաժնի ներկայացուցիչների հետ զրույցի  ընթացքում քննարկվեցին համատեղ լուծում պահանջող մի շարք  խնդիրներ, ԿՏԱԿ–ի կողմից ներկայացվեցին տեսչության աշխատակիցների ամենօրյա…

Մենթոր դպրոցներում կներդրվեն էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափանիշներ

Մարտի 21, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, եռօրյա վերապատրաստման դասընթաց էր կազմակերպել «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագրում որպես մենթոր ընդգրկված 17 դպրոցների ներկայացուցիչների համար։ Վերապատրաստման դասընթացի նպատակը էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման չափանիշներն ու ընթացակարգերը ներկայացնելն էր, ինչպես նաև՝ մենթոր դպրոցների կարողությունների զարգացումը,…

Ո՞վ և ինչպե՞ս կարող է հեռավար կրթություն ստանալ

Հունվարի 24, 2022
Կարևորելով յուրաքանչյուր երեխայի կրթության շարունակականությունը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոնը էլեկտրոնային ուսուցում է իրականացնում բոլոր այն երեխաների համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրացնել կրթության իրենց իրավունքը առկա ուսուցման միջոցով։ Հեռավար կրթություն կազմակերպվում է այն դեպքերում, երբ երեխայի համար դպրոց հաճախելն անհնարին է դարձել որևէ արտակարգ…

Դարձիր ուսուցիչ՝ մարզերում սովորող աշակերտների համար․ Մենթոր դպրոցների բաց մրցույթ

Հունվարի 18, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։ ԿՏԱԿ–ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝…

Շնորհավոր Նոր տարի

Դեկտեմբերի 30, 2021
Նորություններ
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, ծնողներ և աշակերտներ, «ԿՏԱԿ»-ի ողջ անձնակազմը, ի դեմս տնօրեն Արտակ Պողոսյանի, շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով ամենայն բարիք, առողջություն, հարատև համբերություն և հզոր կամք։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ամփոփում է 2021 թվականը, անդրադարձ կատարում անցնող տարում գրանցած հաջողություններին…