ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հեռավար 7-րդ դասընթացը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել https://forms.gle/BoQJExxFEjYoLEww6 հղումով հայտը։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել առարկայական կամ մասնագիտական վերապատրաստման հեռավար դասընթացներ և վարել դրանք:
Հեռավար վերապատրաստման գործընթացն առավել ընկալելի և հարմարավետ դարձնելու նպատակով դասընթացի բովանդակությունը հարստացվել է տեսադասերով, իսկ միջավայրում ներառվել են տեսահանդիպումներ կազմակերպելու նոր հարմարավետ գործիքներ։
2020 թվականի դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 21-ը մասնակիցները կուսումնասիրեն Moodle միջավայրում հեռավար դասընթացներ ստեղծելու գործիքակազմը և ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ, որից հետո, մինչև 2021 թվականի հունվարի 15-ը, ցանկացողները կարող են մշակել և համակարգում տեղադրել հեռավար դասընթացների իրենց նախագծերը:
Դասընթացին ակտիվ մասնակցելու և հաջողված նախագիծ ներկայացնելու համար ուսուցիչները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրեր, ինչպես նաև՝ «Հեռավար ուսուցում» համակարգում իրենց մշակած դասընթացները վարելու հնարավորություն։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն