Հարգելի՛ ուսուցիչներ,
ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, առցանց դասավանդման հմտությունների զարգացման նպատակով, e-school Armenia նախագծի շրջանակում սկսում է դասընթացներ՝ «Google Classroom» և «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Ակտիվ հղումներով կարող եք ծանոթանալ տեսադասերին։
Առցանց դասավանդման մեթոդական հմտությունների զարգացման նպատակով e-school Armenia նախագիծը սկսում է դասընթաց՝ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով։ Ակտիվ հղմամբ կարող եք ծանոթանալ տեսադասերին։
Գրանցվելով այս դասընթացներին՝ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն դիտել տեսադասերը, այլ նաև մասնակցել վեբինարներին և լրացնել գիտելիքների ստուգման թեստ։
Մասնակցության համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
ՔԱՅԼ 1: Ընտրեք, թե ո՞ր կառավարման համակարգն եք ցանկանում ուսումնասիրել։
Մենք առաջարկում ենք դասընթացներ Google Classroom և Microsoft Teams համակարգերի վերաբերյալ։
ՔԱՅԼ 2: Գրանցվեք ձեր նախընտրած դասընթացին՝
Դասընթացին մասնացելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ. եթե չունեք նման հաշիվ, հետևեք ԱՅՍ ՔԱՅԼԵՐԻՆ
Դասընթացին մասնացելու համար անհրաժեշտ է դպրոցի տնօրենից կամ օպերատորից խնդրել ձեր մուտքանունն ու գաղտնաբառը:
Քայլ 3: Ձեզ հետ նամակի միջոցով կապ կհաստատեն ԿՏԱԿ-ի կոորդինատորները և կհրավիրեն միանալու դասընթացին։
Քայլ 4: Եթե դուք արդեն տիրապետում եք նշված համակարգերից որևէ մեկին, ապա կարող եք միանալ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասընթացին։