ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է Google Classroom, Microsoft Teams, «Ուսումնառության ընդհանուր ձևավորում» ուղեցույցները, որոնք արդեն հասանելի են առցանց հարթակում՝ տեսադասերի ձևաչափով:
Բոլոր ուսուցիչները, իրենց ՏՀՏ և ուսումնառության ընդհանուր ձևավորման հմտությունները բարելավելու և զարգացնելու նպատակով, անարգել կարող են հետևել վերոնշյալ դասընթացներին հետևյալ հղումներով`
Սեպտեմբերից վերոնշյալ երեք թեմաներով նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստման վեբինար-դասընթացներ: Այն ուսուցիչները, ովքեր կհաղթահարեն դասընթացների բոլոր պահանջները և դրանց ավարտին կլրացնեն համապատասխան թեստ, կստանան հավաստագրեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն