«Կրթական էլեկտրոնային պաշարներ ստեղծելու գործիքներ» բաց դասընթացների շարք
Ապրիլի 13, 2023
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է ՏՀՏ առցանց գործիքների կիրառության հեռավար կարճատև դասընթացների նոր շարքի կազմակերպման մասին։
Հարգելի դասավանդողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու նախընտրած դասընթացին կամ դասընթացներին․
- Google ամպային տեխնոլոգիաներ
- Ինտերակտիվ դասերի բովանդակության ստեղծում (Nearpod)
- Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)
- Ինտերակտիվ ուսումնական գրատախտակների ուսուցում (Google Jamboard, MS Whiteboard)։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը մեկ շաբաթ է․
- դասընթացի առաջին օրվանից նյութերը (տեսական, գործնական) հասանելի են ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման կենտրոն» համակարգում (https://dlc.armedu.am) ուսումնասիրման համար՝ առանց լրացուցիչ հայտի կամ գրանցման (մուտքը՝ որպես հյուր),
- ընթացքում կազմակերպվում է տեսահանդիպում և քննարկումների ֆորում՝ անհասկանալի հարցերի պարզաբանման նպատակով,
- դասընթացի ավարտին, ամփոփիչ աշխատանքի (հարցաշար կամ առաջադրանք) հանձնումից հետո մասնակիցները ստանում են վկայագրեր։
Դասընթացների կազմակերպման ժամանակացույցը և աշխատակարգը՝ «Հայտարարություններ» բաժնում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն