Նորություններ

ԿՏԱԿ–ը մի քանի գյուղական դպրոցների անհատույց օգտագործման նպատակով տեխնիկա է տրամադրել

Դեկտեմբերի 2, 2022
Հեռավար դասընթացների արդյունավետ իրականացման համար՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մի շարք գյուղական դպրոցների անհատույց օգտագործման նպատակով համապատասխան տեխնիկա է տրամադրել։ Խոսքը «Գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումն էլեկտրոնային դասավանդման միջոցով» ծրագրի շահառու կամ Մենթոր դպրոցների պատվիրատու ուսումնական հաստատությունների մասին է։   ԿՏԱԿ աշխատակիցները այցերի ընթացքում տեղում ծանոթացել են գյուղական դպրոցների…

«Կրթական էլեկտրոնային պաշարներ ստեղծելու գործիքներ» բաց դասընթացների շարք

Նոյեմբերի 28, 2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է ՏՀՏ առցանց գործիքների կիրառության հեռավար կարճատև դասընթացների շարքի կազմակերպման մասին։ Հարգելի դասավանդողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու նախընտրած դասընթացին կամ դասընթացներին․ Google ամպային տեխնոլոգիաներ Ինտերակտիվ դասերի բովանդակության ստեղծում (Nearpod) Ինտերակտիվ ուսումնական գրատախտակների ուսուցում (Google Jamboard, MS Whiteboard)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը մեկ շաբաթ է․ …

Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ կրթության կազմակերպման գործիք. ԿՏԱԿ-ն անցկացնում է հաշվետու խորհրդաժողով

Նոյեմբերի 6, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով՝ գործունեության հիմնական ուղղությունների և իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, հեռավար ուսուցման հարթակի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները: Խորհրդաժողովի բացմանը…

«Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը». Վահրամ Դումանյանն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ

Նոյեմբերի 2, 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները: Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ…

Համագործակցության հուշագիր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև

Հոկտեմբերի 6, 2022
Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Համագործակցության արդյունքում՝ բուհի ուսանողների պրակտիկան և կամավորությունը կանցկացվի ԿՏԱԿ-ում, կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի փորձագետները ՀՊՄՀ-ում կիրականացնեն էլեկտրոնային դասավանդման վերաբերյալ դասընթացներ։ Հուշագրի նպատակը համագործակցության միջոցով որակյալ…

ԿՏԱԿ–ն ամփոփեց e-school Armenia նախագծի կենտրոնացված հեռավար ուսուցման ծրագիրը

Հունիսի 21, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց e-school Armenia նախագծի կենտրոնացված հեռավար ուսուցման ծրագիրը։ Անցնող ուսումնական տարվա ընթացքում ծրագրի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքը սկսեց շնորհակալությամբ՝ …

Գյումրիում տեղի ունեցան Իթվինինգ Հայաստան ծրագրի եռօրյա վերապատրաստումները

Մայիսի 26, 2022
Օրերս Գյումրիում տեղի ունեցան Իթվինինգ Հայաստան ծրագրի եռօրյա վերապատրաստումները։ Դասընթացներին մասնակցում էին Երևանի և մարզերի ուսուցիչներ, ովքեր երեք օրերի ընթացքում մասնակցեցին տարբեր քննարկումների և ակտիվացնող ծրագրերի։ Իթվինինգ Հայաստան ծրագրի համակարգող Վահե Երիցյանը նախ ամփոփ ներկայացրեց Իթվինինգ Հայաստան ծրագրի 10–ամյա գործունեության արդյուքները, իրականացված միջոցառումները, ծրագրի խնդիրներն ու նպատակները, որոնք արդեն իսկ…

Գործարկվել է Պաշարների շտեմարանի նոր տարբերակը

Մայիսի 18, 2022
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի  «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը։ Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ Պաշարների շտեմարանի նոր տարբերակն առավել արդիական է, ֆունկիցոնալ և հարմար օգտվողների համար։ Պաշարների շտեմարանի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք…

Նոր դասընթացներ դասավանդողների համար

Ապրիլի 28, 2022
Նորություններ
«Կրթական էլեկտրոնային պաշարներ ստեղծելու գործիքներ» բաց դասընթացների շարք դասավանդողների համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները մշակել են ուսուցման ՏՀՏ կիրառության հեռավար կարճատև նոր դասընթացներ հետևյալ թեմաներով․ Google ամպային տեխնոլոգիաներ Ինտերակտիվ դասերի բովանդակության ստեղծում (Nearpod) Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets) Ինտերակտիվ ուսումնական գրատախտակի ուսուցում (Google Jamboard)։ …

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 21–ին

Ապրիլի 20, 2022
Նորություններ
Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կսկսվի ս․թ․ հունիսի 21–ից և կիրականացվի 3 փուլով։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի  կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Հիշեցնենք, որ հայտագրման համակարգում ներառված են այն պետական դպրոցները, որոնք միակը…