Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց տարվա ընթացքում կատարված աշխատանքը

Դեկտեմբերի 14, 2023

ՀՀ ԿԳՄՍՆԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել էր «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա հաշվետու խորհրդաժողով՝ ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները և դրանց շրջանակներում իրակացրած աշխատանքները։

Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, հեռավար ուսուցման հարթակի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները:

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ով կարևորել է համաժողովը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները պլանավորելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ԿՏԱԿ մարզային համակարգողները, ինչպես նաև կրթության և մշակույթի մարզային վարչությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչները:


Խորհրդաժողովի բանախոսները ներկայացրել են «Պաշարների շտեմարանի», «Իթվինինգի», ՏՀՏ հեռավար վերապատրաստումների, կառավարման գործիքների հնարավորությունները, դրանց կիրառմամբ ձեռք բերված տվյալները: