Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ավարտեց «Մեդիագրագիտություն և վլոգինգ» երկփուլ դասընթացը, որը նախատեսված էր Երևանի և ՀՀ բոլոր մարզերի «Հասարակագիտություն» առարկայի ավելի քան 400 ուսուցիչների համար։
Դասընթացն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության ու գործընկեր կառույցների կողմից իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում։
4 ամիսների ընթացքում ԿՏԱԿ թիմը եղավ Հայաստանի բոլոր մարզերում՝ տեղում կազմակերպելով տեսական և գործնական երկօրյա դասընթացներ՝ տեղի դասավանդողների համար։
Դասընթացի շրջանակներում վերապատրաստվող ուսուցիչները սովորել են ստուգել տեղեկատվության և վիզուալ բովանդակության աղբյուրների հավաստիությունը, փաստերի ստուգում իրականացնել, գտնել սկզբնաղբյուրներ։ Բացի այդ, գործնական դասընթացների արդյունքում ստացել են նկարահանումներ և մոնտաժ իրականացնելու հմտություններ։
Դասընթացի վերջում բոլոր ուսուցիչները ստացել են դասընթացին իրենց մասնակցությունը հաստատող հավաստագրեր։