Կասպերսկի Լաբորատորիան ԿՏԱԿ-ին տրամադրել է հատուկ Հայաստանի համար թարգմանված, ՏՏ անվտանգությանը վերաբերվող գրքերի .pdf տարբերակները, որոնք տեղադրված են «Պաշարների շտեմարան» կայքի «Կիբերանվտանգություն» բաժնում.
գիրք 1. «Գոյատևել թվային աշխարհում»
գիրք 2. «ՏՏ անվտանգությունը սկսնակների համար»
«Գոյատևել թվային աշխարհում ծնողների համար» գիրքը հրատարակվել է մեկ ամիս առաջ և դեռ միայն ռուսերեն է։ 2018 թվականի սկզբին այն կթարգմանվի հայերեն և կտրամադրվի նաև այս գրքի հայերեն տարբերակը։
Գրքերն ազատ են բեռնման և օգտագործման համար: Սա իրականացվում է Կրթության և գիտության նախարարության, Մարդու Իրավունքի պաշտպանի գրասենյակի և Կասպերսկի Լաբորատորիայի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում՝ «Երեխաների իրավունքների պաշտպանելիությունը թվային աշխարհում» ծրագրով։